Կոչում տալիս են միայն Փաշինյանին նվիրվածության համար
ՀՀ նախագահի նստավայրում երեկ պարգևատրման արարողություն է կայացել՝ նվիրված Հանրապետության օրվան։ Գեներալի կոչումներ են ստացել 7 անձինք, ընդ որում բոլոր այս նշանակումների մեջ մեկ նշանակում չափազանց զարմանալի և մտահոգիչ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը գեներալի կոչում է շնորհել 5 զինվորականների՝ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին, գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալբերդ Բաղդազյանին, ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ Հրաչ Ստեփանյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Սամվել Մովսիսյանին և Արթուր Երոյանին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին։
Վարչապետի որոշմամբ էլ փրկարարական ծառայության գեներալ–մայորի կոչում է շնորհվել ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին։ Պարգևատրվածները, սակայն, երեկ 7-ն էին, պարզվում է, որ վերջին պահին միայն, մայիսի 27-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ոմն Սերգեյ Պետրոսյանի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ նշանակելու մասին, մեկ այլ հրամանագրով էլ, նույն Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Պետրոսյանը ՊՆ-ում այնքան էլ հայտնի դեմք չէ, սակայն աչքի է ընկել Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ, երբ լրագրողները նրան բռնացրել էին առանց համարանիշի մի մեքենայում։ Ըստ էության, ակնհայտ է, որ նորահայտ գեներալ- մայորը այդ կոչումը ստացել է բացառապես սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ իր ունեցած դերի համար։
Փաշինյանն ընդհանրապես զինվորականներին պարգևատրում է ընդամենը մեկ դեպքում, երբ նրանք ցույց են տալիս իրենց հավատարմությունը անձամբ գործող վարչախմբի պարագլխին։ Այս դեպքում էլ գործ ունենք ոչ թե սպայի պատիվը հարգող և գնահատող զինվորականի, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի խամաճիկի հետ։
Լիլիա Ավագյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...