Ամերիկյան բանկերը ֆինանսավորում են արևային նախագծերը
Ամերիկյան «JPMorgan» բանկը, դանիական «Orsted» էներգետիկ ընկերությանը 680 միլիոն դոլար է հատկացրել արևային էներգետիկայի զարգացման համար։
Ֆինանսավորումն ուղղված է Տեխաս և Արիզոնա նահանգներում արևային էլեկտրակայանների շինարարության նախագծերի ավարտմանը։
Այսպես, Տեխասի Միներալ քաղաքում պատրաստվում են կառուցել «Սպարտա» անվանումով արևային էլեկտրակայանը 250 ՄՎտ հզորությամբ։ Արիզոնա նահանգի Պինալ շրջանում էլ 300 մեգավատ հզորության էլեկտրակայան են կառուցելու, ինչպես նաև նույն հզորության էներգիայի պահեստարան։
Ակնկալվում է, որ երկու օբյեկտների առևտրային շահագործումը կսկսվի արդեն այս տարի։ Ամերիկյան բանկերը վերջին շրջանում սկսել են ավելի հաճույքով գումարներ հատկացնել արևային էներգիայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին՝ հրաշալի հասկանալով արևային էներգետիկայի հնարավորությունները և աճող շահութաբերությունը։
2023 թվականին մաքուր էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումները հասել են մինչև 200 միլիարդ դոլարի՝ մեկ տարում աճելով գրեթե 70-ով։ Միջոցներն ուղղել են առանցքային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում արևային մարտկոցների , քամու գեներատորների, կուտակիչների և այլ սարքավորումների արտադրությանը և տեղադրմանը։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Արփի Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան