Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Երեկվա գործողությունը հույս է ներշնչում, որ կուտակված հանրային էներգիան կարող է այժմ հոսել ճիշտ հունով, և ի վերջո բերել ցանկալի նպատակի. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց՝

ա) հանրային բողոքը ճիշտ է կենտրոնացնել մեկ տեղում, մեկ հասկանալի հանրային թիրախի վրա։ Քաղաքով մեկ մինչ այդ անցկացվող անհնազանդության լոկալ ակցիաները իրականում ավելի շատ վատնում էին այդ էներգիան՝ առանց շոշափելի արդյունքի։

բ) երբ քաղաքացիները միասին են, միասնական առաջնորդությամբ, և ունեն հստակ նպատակ, շատ ավելի մոտիվացված են, արագ ինքնակազմակերպվում են, պատրաստ են ավելի երկար և համառ պայքարի, դա էլ իր հերթին բերում է հավելյալ հանրային ոգևորության և համախմբման։ Թիրախային հստակ գործողությունը իրապես բազմապատկում է քաղաքացիների էներգիան, ոգևորում է նրանց և մղում պայքարի շարունակման։

գ) ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին։ Կառավարության շենքը (իրականում նրա մի քանի սպառված բնակիչներին) պաշտպանող ոստիկանների մեծ մասը նույն ժողովրդից դուրս եկած տղերք են, նրանք էլ սկսում են հասկանալ, որ իրենց դեմ ոչ թե օրինազանց ամբոխ է, այլ կազմակերպված քաղաքացիներ, որոնք օրինական նպատակ են հետապնդում, գործում են օրինական միջոցներով, և իրենց հետ էլ որևէ անձնական թշնամություն չունեն։

դ) Երբ ընտրում ես իշխանափոխության հասնելու խաղաղ և օրինական միջոցները, պետք է պատրաստ լինես երկարատև պայքարի, դրա սահմանների ընդլայնման ու գործիքակազմի ծավալման, դա էլ իր հերթին մեծ համառություն, ստեղծարար էներգիա, և բարձր կազմակերպում է պահանջում։ Կարևոր է նաև հստակ ռազմավարության առկայությունը, եթե նույնիսկ նրա մասին բացահայտ չի խոսվում՝ այդ դեպքում յուրաքանչյուր առանձին գործողություն տեղավորվում է միասնական տրամաբանության մեջ, և ճանապարհ է բացում դեպի հաջորդը, մինչև վերջնական հաղթանակ։

Երեկվա գործողությունը հույս է ներշնչում, որ կուտակված հանրային էներգիան կարող է այժմ հոսել ճիշտ հունով, և ի վերջո բերել ցանկալի նպատակի։ Այս ուղղությամբ գործ դեռ շատ կա անելու, բայց մինչ այդ ցանկանում եմ իմ խորին ակնածանքը հայտնել Բագրատ սրբազանին՝ այս օրերի իր հերոսական առաջնորդության, աննկուն պայքարի և անսպառ էներգիայի համար, և նաև շնորհակալություն հայտնել երեկվա և անցած ողջ շաբաթվա գործողություններին մասնակցած մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ միասին մենք այն ուժն ենք, որը նոր էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ, և հենարան դառնա վերածնվող հայկական պետությանը։