Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Փաշինյանն այլևս իշխանություն չունի Հայաստանում և միայն երկիրը բռնապետություն դարձնելու ճանապարհով է կարողանում երկարաձգել իր իշխանությունը․ Արշակ Կարապետյան

Հայաստանի ոստիկանական համակարգը վերջին օրերին ավելի ու ավելի շատ է բիրտ ուժ կիրառում ընդդիմության՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների նկատմամբ։

Երեկվա օրն էլ բացառություն չի եղել, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կողմնակիցների հետ շրջափակել էր կառավարության շենքը։ Իրավապահները ոչ միայն ֆիզիկական ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ այլ նաև վիրավորանքներ հասցրել ընդհուպ պատգամավորներին, լրագրողներին, քաշքշել, գետնին նետել տարեց մարդկանց։

Այն, որ ոստիկանությունը երբեք էլ աչքի չի ընկել զանգվածային միջոցառումների ժամանակ օրենքը պահելու հատկություններով՝ հայտնի է տասնամյակներ շարունակ, բայց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին շրջանում «իրավապահ» համակարգն ընդհանրապես կորցրել է բոլոր արգելանքները և տեղին ու անտեղի հարձակումներ է գործում մարդկանց վրա, ձերբակալում, բռնաճնշումների ենթարկում, ժամեր շարունակ բերման ենթարկում, քաշքշում, մարմնական վնասվածքներ հասցնում։

Ոստիկանական համակարգում այսպես կոչված «բարեփոխումներից» հետո, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը սեփական հրոսակներ է ստեղծում, ընդ որում ոստիկանություն ընդունելով անկիրթ, անձնական կյանքում խնդիրներ ունեցող և օրենք չիմացող անձանց, որոնց ավելի հեշտ է ղեկավարել և «քսի» տալ քաղաքական ընդդիմախոսների վրա։

Այս ամենն առաջին հերթին հենց խոսում է ոստիկանության պահպանության օբյեկտի՝ այն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վախերի մասին։ Իշխանության կորստի մտորումներն այնքան ծանր են գործող վարչախմբի համար, որ նրանք պատրաստ են ընդհուպ հատել բոլոր կարմիր գծերը՝ պարտադրելով համազգեստ հագած անձանց ամենավերջին ապօրինությունները կատարել, մյուս կողմից էլ ոստիկանությունն այնպիսի համակարգ է, որտեղ աշխատող սպաները պետք է պատիվ ունենան և հրաժարվեն կատարել ապօրինի հրամանները։

Թե ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել այս քանակի ոստիկաններին դարձնել իր հլու կամակատարները, թերևս պարզ է, ահաբեկումների, պարգևատրումների և այլ ազդման միջոցների օգնությամբ։

Տարիներ շարունակ նույն Փաշինյանը մեղադրում էր ոստիկանությանը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնություններ գործադրելու համար, այսօր ինքն է առանց երկմտելու ոստիկաններին հրամայում հարձակվել իր ընդդիմախոսների դեմ, ինչը վկայում է նրա ահաբեկված լինելու մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Փաշինյանն այլևս իշխանություն չունի Հայաստանում և միայն երկիրը բռնապետություն դարձնելու ճանապարհով է կարողանում երկարաձգել իր իշխանությունը, այլ որևէ տարբերակ և հանրային աջակցություն նա չունի և չի էլ կարող ունենալ, եղածն էլ օրեցօր կորցնում է։

Ըստ Կարապետյանի Փաշինյանը շահեկան ղեկավար է Արևմուտքի համար Ռուսաստանի դեմ իր բոլոր ծրագրերն իրագործելու համար, իսկ հայ ժողովրդի համար՝ դրսում թույլ, ներսում բռնապետ։

Պատմությունը դեռ կանդրադառնա նրանց։