Նիկոլ Փաշինյանի մեջ խորանում են վախերը պետական համակարգից
Ընդդիմադիր շարժման ծավալմանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանի մեջ խորանում են վախերը և, հատկապես, պետական համակարգից։ Այս պահին Փաշինյանը մտածում է, որ հիմնական հարվածը, որ կարող է սպասել իրեն հենց ներսից է լինելու, ուստի հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և «Քաղպայմանագրի» վարչությանը համապատասխան ցուցակներ կազմել, թե ովքե՞ր կարող են պոտենցիալ անցնել ընդդիմության կողմը։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների թողել էր պետական համակարգում իրենց պաշտոններին, կամ նոր պաշտոնների նշանակել։ Շատերին էլ պաշտոնների է նշանակել հետագայում, առանձնապես վստահ չլինելով նրանց հավատարմության մեջ, բայց իրավիճակով պայմանավորված այլ համապատասխան մասնագետ պարզապես չէր ունեցել։
Այսօր գրեթե վստահ է, որ պետական համակարգի այդ հատվածը կարող է անցնել ընդդիմադիր շարժման կողքը, եթե զգա, որ Փաշինյանի դիրքերը երերում են, իսկ այդպիսի նշաններ պետական համակարգում վաղուց են զգում, ուստի և հանձնարարվել է իրավապահ մարմիններին և ՔՊ վարչությանը համապատասխան ցուցակներ կազմել, պարզել, թե ինչպես կարող են ազդել անհուսալիների վրա, որին աշխատանքից հեռացնելու, որին էլ քրեական գործերով ճնշելու ձևով։
Մի շարք նախարարություններից մեզ հետ զրույցում հայտնել են, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում մթնոլորտն անասելի սրվել է, իսկ ՔՊ-ական պաշտոնյանները չափազանց կասկածամիտ են դարձել։
Վաչե Իսրայելյան




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»