Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ էլի դրվագաբար բիրտ ուժ գործադրվեց: Կան տեղեկություններ, որ հատկապես կարմիր ու սև բերետների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հավասարակշռությունից հանել խաղաղ, անզեն ցուցարարներին ու տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման: Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ հրահրել: Ավելին, ինքը՝ Բագրատ Սրբազանն էլ է արձանագրում, թե «էդ մարդու սիրտը արյուն է ուզում», բայց «չի ստանա դա»: Այդ տեսանկյունից դրականն այն է, որ շարժման ղեկավարների և մասնավորաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհիվ հավասարակշռությունը պահպանվում է պայքարի մասնակիցների շարքերում, ինչը, նկատենք, իր որոշակի ազդեցությունը գործում է նաև ոստիկանական ուժերի վրա:
Այս կոնտեքստում արժե արձանագրել մի չափազանց կարևոր խնդիր: Վաղ թե ուշ այս իշխանությունը հեռանալու է: Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու որևէ հենք չունի: Ու վաղ թե ուշ ծագելու է նաև ապօրինի հրամաններ կատարողների, հատկապես՝ կոնկրետ ջարդարարների, կամակատար դատավորների ու նմանօրինակ կերպարների պատասխանատվության հարցը: Խոսքը նրանց մասին է, որոնք ոչ թե պետությանը, այլ կոնկրետ իշխանությունն են ծառայում, ընդ որում՝ իշխանությունից իշխանություն: Ու խիստ էական է, որ դա կատարվի օրենքով, օրինականորեն, փաստերով ու ապացույցներով: Դա էական է նախ՝ նման արատավոր շղթան կամ ընթացքը վերջապես ընդհատելու համար:
Երկրորդ, կարևոր է, որ բանն ինքնադատաստանի ու քաոսի չհասնի, այլ իրականացվի արդարադատություն: Նաև, որպես ակնառու խրատ ապագայի համար, որպեսզի որևէ հաջորդ իշխանություն նման «բերետների» մարդաջարդ ծառայություններից օգտվելու գայթակղություն չունենա: Ի դեպ, երեկ նաև ակնհայտ դարձավ, որ ոստիկանության ներսում էլ ամեն ինչ «հարթ» չէ. ի մասնավորի, հատուկջոկատայինների ղեկավարներն ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք ոչ միան տեղում գտնվող ոստիկանապետին, այլև ՆԳ նախարարին էլ ենթակա չեն, և անում են, ինչ ուզում են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...