Ընդդիմության մարտավարությունը հունից հանում է Փաշինյանին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման վերջին օրերի մարտավարությունը հունից հանում է գործող վարչախմբին։ Գալստանյանը, նշենք, մեծ բազմությամբ երթ է սկսում, առանց վերջնակետը հայտարարելու և հայտնվում պետական որևէ գերատեսչության առջև։ Մի քանի ժամ կազմալուծում դրա աշխատանքը, ինչպես նաև կոչեր հղում այդ գերատեսչությունների ղեկավարներին։
Օրեր առաջ նման մի այց տեղի ունեցել էր ԱԳՆ-ի դիմաց, երեկ էլ՝ քննչական կոմիտեի։ Թեև պետական գերատեսչություններին հանձնարարված է որևէ կերպ չարձագանքել և չհանդիպել Բագրատ Գալստանյանի հետ, նրանց փոխարեն դա անում են ոստիկանները, բայց ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ այցերից, ինչպես նաև հնչեցրած կարգախոսներից հետո, պետական այդ գերատեսչություններում իրավիճակ է փոխվում, պետծառայողները սկսել են մտահոգվել, հասկանում են, որ իրենք էլ պատասխանատվություն են կրելու փաշինյանկան վարչախմբի ապօրինությունների համար։
Շատերը բացեիբաց ներսում սկսել են խոսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանն իրենց աջակցելու մասին։ Հատկապես ծանր են տարել ԱԳՆ-ում, երբ Սրբազանը հանձնարարել էր հանել ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցների լուսանկարները և որպես թուրք-ադրբեջանական գործակալների տարածել դրանք։ Շատերը չափազանց վատ են ընդունել այս հանգամանքը՝ սեփական լուսանկարները տարածելու փաստը։
Ի վերջո թե՛ ԱԳՆ-ում, թե՛ այլ պետական գերատեսչություններում աշխատակիցների զգալի մասին թվում է, թե իրենք կկարողանային խուսափել պատասխանատվությունից՝ մնալով երկրորդ, երրորդ էշելոններում, բայց շարժման հաջողության համար հարկավոր է, որ հենց երկրորդ, երրորդ էշելոնների պաշտոնյաները լինեն հանրային պարսավանքի թիրախում և, ի վերջո գիտակցեն իրենց պատասխանատվությունը պետության և ժողովրդի առջև։
Մանե Հանիսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...