Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով Հայաստանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում. Արշակ Կարապետյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի հետ կապերի հեռանկարի վերաբերյալ։ Ալմա-Աթայում ՀԱՊԿ ԽՎ վեհաժողովում այդ մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ սառեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ԱԳՆ-ից էլ նշել էին, որ Հայաստանը չի մասնակցելու կառույցի ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ իշխանություններն առայժմ զերծ են մնում ՀԱՊԿ-ն լքելու վերջնական քայլերը կատարելուց՝ հասկանալով դրա հետևանքները, իսկ մյուս կողմից էլ Արևմուտքը պահանջում է Հայաստանից անպայման խզել կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Այդ պայմաններում խնդիրներ են առաջանալու նաև մյուս ինտեգրացիոն մարմինների՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի մասով, որտեղից Հայաստանը տնտեսական լուրջ օգուտներ է քաղում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նշել է, թե վերջին մեկ տարվա ընթացքում հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները մնում են, Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կհաղորդի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հեռանկարի առումով»,- ասել է Տասմագամբետովը։

Երեկ խորհրդարանում ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին անդրադարձել է Արարատ Միրզոյանը, սակայն խուսանավել հստակ պատասխան տալուց, ընդամենը նշել, թե Հայաստանը, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը, նոր զարգացումներ այստեղ մեծ հաշվով չկան։

Ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Միրզոյանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ ունի հիանալի անձնական հարաբերություններ և հստակ փոխանցում է նրան իր դիրքորոշումը։

Թե ի՞նչ դիրքորոշման մասին է խոսքը, Միրզոյանն այդպես էլ չի նշում։

Ըստ էության, ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի գործող իշխանությունների մոտ հստակ պատկերացում նույնիսկ գոյություն չունի, կամ էլ փորձում են հնարավորինս խաղարկել, մանևրել մինչև «մի դուռ կբացվի», իսկ ՀԱՊԿ-ում ստեղծված անորոշությունը, ինչպես նաև հեղինակությանը հասցված հարվածը, ոչ միայն չեն ներելու, այլև Հայաստանի համար խնդիրներ են հարուցելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր բազմաթիվ հարցազրույցներում արձագանքել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով Հայաստանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում իրենք խաղավարներ չեն, այլ դրված են հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է ոչ թե կառավարության շենքում, այլ ԱՄՆ դեսպանատանը, որտեղից էլ հրահանգներ են տալիս գործող իշխանություններին, թե ի՞նչ պետք է անեն, և՛- և՛-ի քաղաքականությունն էլ որևէ մեկը չի ընկալելու, հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական ծանրագույն պայմաններում, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը պարզապես անցել են առճակատման ռեժիմի։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ռուսաստանի համար նույնպիսի թշնամի է, ինչպիսին Ռուսաստանն ԱՄՆ-ի համար։ Սա, ըստ էության, վերջնագրային լեզվով արված արտահայտություն է, որը վկայում է, որ գերտերությունները չափազանց մոտ են, ընդհուպ առճակատման տաք ռեժիմին, իսկ դա իր հերթին խնդիրներ է հարուցելու հատկապես մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։