Զբոսաշրջության զարգացման ինդեքսով Հայաստանը հետընթաց է արձանագրել
2024 թվականի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019 թվականի համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2,4 % -ով, իսկ վարկանշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց 8 հորիզոնականով։
Գրեթե բոլոր ենթաինդեքսների գծով արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի նվազում։ Սա չափազանց վտանգավոր միտումներ ունեցող հանգամանք է։ Որքան էլ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է համոզել, որ զբոսաշրջիկների թվի ավելացում է գրանցվում, ընդհանուր իրավիճակն առանձնապես չի փոխվում։
Երեկ Փաշինյանն անձամբ է գնացել էկոնոմիկայի նախարարություն, քննարկել զբոսաշրջության կոմիտեի գործունեությունը։
Օրեր առաջ կոմիտեի ղեկավարի պաշտոնից պաշտոնանկ էին արել սփյուռքահայ Սիսիան Պողոսյանին, որին ընդամենը մի քանի շաբաթ առաջ էին վերանշանակել այդ պաշտոնում։ Փաշինյանը հայտարարել է, թե 2023 թվականին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել։ 2019 թվականի համեմատ շուրջ 22 %-ով, այս կերպ գործող վարչախումբը փորձում է համոզել, որ զբոսաշրջության ոլորտում ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Իրականում, մեր աղբյուրները նշում են, որ ոլորտը գտնվում է չափազանց ծանր վիճակում և առաջիկայում լուրջ քայլեր այս ուղղությամբ չձեռնարկելու հետևանքով զբոսաշրջային ոլորտը կարող է ծանր հետևանքների առաջ կանգնել, իսկ դա շղթայական ռեակցիայով վնաս է հասցնելու սպասարկման գրեթե ամբողջ ոլորտին։
Առայժմ հաջողվում է աճ ցուցադրել ռելոկանտների Հայաստան գալու շնորհիվ, բայց նրանց թիվն էլ նվազում է, վկան 2024 թվականի ցուցանիշներն են, որոնք զգալի պակաս են նախորդ տարվա տվյալներից։
Անի Սարգսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...