Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում. Զախարովա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան բացասական վերաբերմունք ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը և բազմիցս նշել է դրա առճակատողական էությունը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ սա իրականում կիսառազմական ներկայություն է հայկական տարածքում:
«Որևէ տեղ ապացույցներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է. այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակաները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բոլորին ամեն ինչ պարզ դարձավ: Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուց բացի ԵՄ-ի նմանօրինակ նախաձեռնություններից այլ բան սպասել չարժե»,- ասել է Զախարովան:
Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրներ պետք է և կարող են լուծվել միայն տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով՝ առանց արտաքին միջամտության և հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...