Ընդդիմության վճռականության հրամայականը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը վաղը հանրահավաք է անելու Վանաձորում, իսկ մյուս օրը մեծ հանրահավաք է հայտարարել Երևանում։ Ընդ որում ընդդիմությունը մեկ էական սխալ արդեն թույլ է տվել այն իմաստով, որ այդ հանրահավաքը հռչակել է որպես առանցքային և վճռորոշ՝ նշելով, թե հարկավոր է առնվազն 100 հազար մարդու մասնակցություն։
Նման թիվ չապահովելու դեպքում ապատիայի և շարժման մարման լուրջ վտանգ կա։ Իհարկե, ընդդիմադիր շարժումն այսօր գտնվում է վերելքի պայմաններում, թեպետ գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման օրեցօր նվազման մասին։ Այդ նպատակով իշխանական քարոզիչները հանրահավաքները և Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքներ սկսելուց շատ ավելի առաջ դրոնից լուսանկարներ են անում, ապա դրանք տարածում, իբր մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ է մասնակցում բողոքի գործողություններին։
Այս մարտավարությունը փաշինյանական վարչախումբը շատ վաղուց է ընտրել, այդ կերպ փորձում են սոցցանցերում և այլ հարթակներում տպավորություն ստեղծել, թե իբր ընդդիմության ետևից քիչ մարդիկ են գնում։
Իրականում բոլորովին հակառակն է, մյուս կողմից էլ բնակչության ահռելի մեծամասնությունն ընդդիմադիր շարժման գործողություններին հետևում է առցանց։ Դա են վկայում գրեթե բոլոր լրատվական կայքերի վերջին շաբաթներին ավելացած դիտումները, հատկապես ուղիղ եթերների մասով։ Հունիսի 9-ի հանրահավաքում Գալստանյանը ներկայացնելու է իրենց վճռական գործողությունները։
Այս իմաստով շարժման առաջնորդը չափազանց ուշագրավ և արդյունավետ մարտավարություն է ընտրել, նախապես որևէ կերպ չհրապարակելով իրենց հետագա գործողությունները, իշխանություններին էլ դնելով բավականին բարդ իրավիճակում, երբ ստիպված է լինում կռահել, կամ ավելի մեծ ուժեր կենտրոնացնել տարբեր ուղղություններով՝ շարժման գործողությունները խափանելու համար։
Անիտա Վարդանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...