Վարչախումբը փորձում է ահաբեկել՝ ընդդիմության վճռական գործողություններից առաջ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմությունն այսօր վճռական գործողության է պատրաստվում։ Դեռ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարել էր, թե հունիսի 12-ին չափազանց շատ մարդ պետք է լինի Բաղրամյան պողոտայում, ինչ-որ գործողություն են անելու, սակայն չէր նշել, թե ինչ։
Որ գործող վարչախումբը պարզապես ահաբեկված է ընդդիմության հնարավոր քայլից, վկայում է երեկ խորհրդարանում հնչած ելույթները, որոնք բացառապես և ամբողջությամբ ուղղված էին ընդդիմության դեմ, իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չզլացավ նաև սպառնալ հանրությանը՝ նշելով, որ չմասնակցեն Բագրատ Սրբազանի կազմակերպած գործողություններին, քանի որ ոչ-ոք պաշտպանված չէ, ըստ էության դա սպառնալիք էր, որ Ազգային ժողովի դիմաց հավաքվելու, խորհրդարան մուտք գործելու փորձի դեպքում ոստիկանությունը զենք կկիրառի սեփական ժողովրդի դեմ։
Խորհրդարանական ամբողջ նիստը նվիրված էր ընդդիմադիրներին վիրավորելուն, վարկաբեկելուն, ինչպես նաև պնդելուն, որ իրենք չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստին, որը կայանալու է հունիսի 17-ին։
Ընդդիմությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործողություն են ծրագրել, բայց իշխանական մամուլը փորձում է համոզել, որ խնդիրն Ագային ժողովի շենքը գրոհելն է կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։
Կգնա՞ արդյոք Բագրատ Գալստանյանն այսպիսի քայլի, դեռևս ոչ-ոք չի կարող կանխատեսել։
Էլիզա Հասանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...