Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան
Վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքից ցցուն կերպով երևում է, որ Պետական կառավարման համակարգից իջեցված հրահանգ կա թիրախավորել և ճնշումներով արշավել Հայաստանի գործարարներից մեկի՝ GG տաքսի ընկերության հիմադիր ղեկավար Խաչիկ Գրիգորյանի դեմ, ով այս օրերին միացել է Տավուշից սկիզբ առած սահմանազատմանը ընդդիմացող հանրային լայն շերտի բողոքի ալիքին։
Խաչիկ Գրիգորյանի ընկերության դեմ իշխանության ներկայացուցիչների եւ թիմակիցների միաժամանակյա գրառումները բացահայտ
միտում ունեն ճնշելու գործարարի ազատ խոսքն ու կամարտահայտումը և վնասելու գործարարի կոմերցիոն շահին: Փաստացի իշխանականների մերձավորները ֆլեշմոբ են սկսել` ջնջել GG հավելվածը հեռախոսներից և հրաժարվել տաքսի սերվիսի ծառայությունից։ Այսօր անգամ խուզարկություն է իրականացվել GG ընկերության գրասենյակում:
«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը» անթույլատրելի է համարում Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով բացահայտ ճնշումների փորձն ու թիրախավորումը գործարարի նկատմամբ, ով ակնհայտորեն չի կրում իշխանական ճամբարային մոտեցում:
«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը», մասնավորապես, նրան պատկանող ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը, իշխանության կողմից թիրախավորված գործարարին սատարում և առաջարկում է իր աջակցությունը` 1 միլիոն դրամի անվճար գովազդային փաթեթի լայն հնարավորություն՝ կիրառման մեկ տարի ժամկետի համար։
Մեդիա հոլդինգը կոչ է անում Հայաստանի իշխանութուններին հրաժարվել բռնաճնշումների քաղաքականությունից, որը դեմ է ազատ խոսքին, ժողովրդավարության համընդհանուր կանոններին և սահմանփակում ու առավել խոցելի է դարձնում գործարար միջավայրի դերակատարներին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...