Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում, Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։ Համաժողովին մասնակից 91 երկրներից հռչակագիրը ստորագրել են միայն 80-ը, Հայաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, այլ պետություններ հրաժարվել են ստորագրել։
Համաժողովին Հայաստանից մասնակցել էր ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով նաև հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, իսկ համաժողովի ընթացքում նստած է եղել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի կողքին, բայց այդ ամենը չի խանգարել, որպեսզի Հայաստանը չստորագրի համաժողովի հռչակագիրը, պատճառը մինչ այս գործող վարչախումբը չի մանրամասնել, չի տեղեկացրել, թե ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվել ստորագրություն դնելուց, ո՞րն է պատճառը և ո՞ր ձևակերպումն է խնդրահարույց համարում։
Բնականաբար հանձնաժողովն ուղղված էր Ռուսաստանի դեմ և համաժողովին մասնակցությունը, ինչպես նաև այլ քայլեր հենց հակառուսական, ոչ բարեկամական դրսևորումներ էին դիտարկվելու, ուստի սեփական հակառուսականության ծիրում փաշինյանական վարչախումբն անգամ որոշակի ողջամտության դրսևորումներ է ցուցաբերում՝ փորձելով մինչև վերջ չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ի դեպ նաև հրաժարվել է համաժողովին ելույթ ունենալու հնարավորությունից՝ այդ մասին հայտարարել են արևմտյան լրատվամիջոցները։
Մեծ հավանականությամբ ո՛չ գործող վարչախումբը, ո՛չ նրա անվտանգության խորհրդի քարտուղարը չեն էլ մեկնաբանելու թե ո՞րն էր իրենց մասնակցության, ապա և՝ հռչակագիրը չստորագրելու բուն պատճառը։ Մի բան ակնհայտ է, որ գործող վարչախումբն ինքնասպանների խմբակ չէ և հրաշալի հասկանում է, թե որտեղից կարող է վտանգ սպառնալ իրեն։
Մերի Երեմյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...