Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ արտահայտվել տարածաշրջանի գործերում արտաքին խաղացողների միջամտությանը: Բաղերի Կանին ասել է, որ «կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև»:
Այս առումով, նրա խոսքով, «կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)՝ արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»։ Թեմային անդրադարձել է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ փաստացի Մոսկվայի և Թեհրանի մեսիջն է Փաշինյանին՝ ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի հակառուսական և հակաիրանական պլացդարմ, իսկ Հարավային Կովկասի խնդիրների լուծումը գտնել ռուսական և իրանական գեոպոլիտիկ շահերը հաշվի առնելով:
«ՌԴ-ն և Իրանը տասնամյակներ շարունակ եղել են ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցները՝ ռուսական և իրանական շուկաները կարևոր են հայկական տնտեսության համար, ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ապահովում են ՌԴ-ն և Իրանը: ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին կապերը՝ զարգացնելով հարաբերությունները նաև Արևմուտքի, Հնդկաստանի հետ, սակայն ոչ ի հաշիվ ռուսական և իրանական ուղղությունների:
ՌԴ-ն և Իրանն երբեք թույլ չեն տա, որպեսզի ՀՀ-ն դառնա ՆԱՏՕ-ի անդամ կամ իր տարածքում տեղակայի արևմտյան ռազմաբազաներ: Այսպիսով, ՀՀ-ի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չպետք է Հայաստանը դարձնեն գերտերությունների «proxy war»-ի թատերաբեմի»,-գրում է հեղինակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...