Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան
Մամուլի տեսություն

«Ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունները շեշտում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մեկ կենտրոնից կախված չլինելու կարևորությունը, ձգտում դեպի Արևմուտք, մինչդեռ նույն իշխանությունն էապես մեծացրել է մեր երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ 2014 թ.-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Հայաստանի համար հնարավորություններ և ռիսկեր ստեղծեց:

«Մինչև 2022 թ.-ը Հայաստանն էապես չէր օգտվում այդ հնարավորություններից՝ հաշվի առնելով, որ ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, տնտեսությունն է փոքր, ապրանքաշրջանառությունն էր բավականին սահմանափակ և այլն: Իրավիճակը փոխվեց 2022 թ.-ին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, և Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները բավականին լայն հնարավորություններ ստեղծեցին հայկական կողմի համար: Մասնավորաբար, Հայաստանը հնարավորություն ունեցավ դառնալ միջնորդ երկիր Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության մասով և, այդ միջնորդությամբ պայմանավորված, մեծ օգուտներ ունեցավ:

Հայաստանը դարձել է Ռուսաստանի տնտեսության համար մատակարարող երկիր՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տեխնիկա, որոնք այս պահին չեն արտահանվում Ռուսաստան, քանի որ արևմտյան այդ կազմակերպությունները փակել են իրենց ներկայացուցչությունները և դուրս եկել ռուսական շուկայից: Հայկական ընկերությունները, որոնք զբաղվում են էլեկտրատեխնիկայի վաճառքով, այն բերում են Հայաստան և արտահանում են Ռուսաստան: Ռուսական գործոնով է պայմանավորված, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն դարձավ էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող ընկերությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է «փող բերող» երկիր: «Մասնավորաբար, այս երկու տարվա պատերազմն էապես հյուծել է Ռուսաստանի պահուստային ֆոնդերը, և ռուսական տնտեսությունը կանխիկ գումարի կարիք ունի: Կանխիկ գումարի հարցը լուծում է Հայաստանը՝ վաճառելով ռուսական ոսկին:Միայն վերջին վեց ամսվա ընթացքում հայկական կողմը մոտավորապես հինգ միլիարդ դոլարի ոսկի է վաճառել, որ ռուսական տնտեսության, պետական բյուջեի համար էական նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ արտարժութային հոսքեր չկան դեպի Ռուսաստան, և օտարերկրյա ներդրումները դուրս են գալիս Ռուսաստանից և այլն: Այս իրավիճակում Հայաստանը դարձել է միջնորդ երկիր ռուսական ոսկու և ադամանդի վաճառքի մասով: Սա նպաստել է, որ Հայաստանի տնտեսությունն առևտրաշրջանառության էական աճ ունենա: Ոսկու արտահանումը կամ վերաարտահանումը հաճախ փաստաթղթավորվում է ոսկերչության անվան տակ, սրա հաշվին ունենք ոսկերչության արտադրության ծավալների մոտավորապես 23- 25 տոկոս աճ: Անշուշտ, այդքան արտադրական հզորություններ չունենք, սրանք հիմնականում ոսկու ձուլակտորներ են, որոնք արտահանվում են Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Չինաստան և այլուր ոսկերչական զարդերի անվան տակ: Այս իրավիճակում Հայաստանը շահում է, պետական բյուջե բավականին լուրջ մուտքեր են լինում: Միաժամանակ, կառավարությունը նախատեսել է ոսկու արտահանման տուրք նախատեսել՝ էլ ավելի մեծացնելով որոշակի մուտքերի աճը: Ոսկու վերաարտահանումից պետական բյուջե մուտքերը բավականին փոքր են, որովհետև ներկրվում և արտահանվում են»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ տնտեսության թիվն աճում է, «ուռում», բայց դրանից եկող եկամուտները շատ ավելի փոքր են: «Դրա վառ ապացույցը մեր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Օրինակ՝ առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանի տնտեսությունն արձանագրել է մոտավորապես 13 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ հարկային մուտքերը նախատեսվածից մոտ ութ տոկոս ավելի քիչ են: Մի կողմից՝ ունենք տնտեսական աճ, ավելի արագ, քան նախատեսել էինք, մյուս կողմից հարկային մուտքերն ավելի քիչ են հավաքագրվում, քանի որ վերարտահանումներն այս պահի դրությամբ մեզ մեծ եկամուտներ չեն ապահովում»,-հավելում է տնտեսագետը:

Նրա խոսքով, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այս պահին բավականին մեծ է: «Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսն այս պահին բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան զուգահեռ նվազել է Եվրամիություն արտահանումը, ինչը պայմանավորված է դրամի գերարժևորմամբ, լոգիստիկ խնդիրներով և այլն: Այսինքն, ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից, և այդ կախվածությունը հնարավոր է նվազեցնել արևմտյան ներդրումային, առևտրային նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնց մասին դեռևս խոսվում է, բայց կոնկրետ գործնական ոչինչ չի արվում: Սրան զուգահեռ նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ կապիտալի արտահոսք Հայաստանից: Խոսում ենք, որ Արևմուտքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ եղածների որոշ մասը հանում է կապիտալը, և դրա փոխարեն գալիս են դարձյալ ռուսական ընկերություններ:

Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ուղղությունները: Այս պահին ուզում ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց դեռևս չունենք գործնական առաջարկություններ, լուծումներ, որոնք թույլ կտան խնդիրներ լուծել: Արդեն իսկ վտանգավոր է մի երկրից 60 տոկոս կախվածությունը, սա լուրջ մտահոգություն է: Կարող ենք ասել, որ այս կախվածությունը երկկողմանի է, ռուսական կողմի համար Հայաստանը կարևոր է, քանի որ հայկական կողմն իր ոսկին է վաճառում: Հայաստանի տնտեսության համար կարևոր է, որովհետև կարողանում է գումարներ աշխատել վերարտահանման, ռուսական գումարների պտտեցման հաշվին: Օրինակ՝ մի շարք ռուսական ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր են բացել, այստեղով են իրենց գործունեությունն իրականացնում: Այս պահին երկկողմանի շահավետ է, բայց, անշուշտ, Հայաստանի պարագայում կախվածությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանի, քանի որ նրա տնտեսությունը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան մերը»:

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով, 2024 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվությունը կազմել է 13,2 տոկոս: Տնտեսության երկնիշ ցուցանիշը ինչպե՞ս է զգում քաղաքացին. «Այս աճը ապահովում են առևտուրը, ոսկերչությունը, խոսքը վերարտահանման մասին է, և մասամբ էլ՝ շինարարության ոլորտը: Արդեն զգալի է ֆինանսաբանկային ոլորտի աճի դանդաղումը, դրան գումարած գյուղատնտեսության ոլորտը շատ համեստ՝ մի քանի տոկոսանոց աճ ունի: Այդ աճից օգտվում են մի խումբ անձինք: Տնտեսության մեջ այդ գումարները պտտվում են, բայց պտտվում են շատ քիչ թվով մարդկանց ձեռքով: Պետական բյուջե մուտքերը ավելանում են, սա թույլ է տալիս կառավարությանը ճանապարհաշինարարական ծրագրեր իրականացնել, թոշակները վերանայել, նպաստներ սահմանել, սա բնակչության մի մասի համար, անշուշտ, դրական է: Բայց սա երկարաժամկետ տնտեսական աճի զարգացման հիմքեր չի ստեղծում:

Երբ այս գումարներն անհետանան, պետական բյուջեն հնարավոր չի լինի կատարել: Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստիպված են լինելու պարտքեր վերցնել, որ կարողանան ստանձնած պարտավորությունները կատարել: Մեր տնտեսությունն այդքան ապրանք չի արտադրում, որ կարողանան դրանից հարկեր գեներացնել և վճարեն մարդկանց թոշակները, նպաստները, աշխատավարձերը, պարգևավճարները, ճանապարհների կառուցումը, ինչը շռայլորեն արվում է վերջին տարիների ընթացքում: Ստիպված ենք լինելու դարձյալ պարտք ավելացնել, ինչը եղավ 2009-2010 թթ., երբ շինարարության ոլորտն անկում գրանցեց, այդ ընթացքում աճը հիմնականում ապահովում էր շինարարության ոլորտը, ՀՆԱ-ն նվազեց 14,4 տոկոսով, և կառավարությունը ստիպված էր մի քանի տարի պետական պարտքը ավելացնել, բյուջեի անցքերը փակել, որ կարողանար կատարել պետական ծախսերը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում