ՔՊ համաժողովում անակնկալներ են սպասվում
Ջերմուկում այսօր մեկնարկող ՔՊ հերթական համաժողովը բավականին անակնկալառատ է լինելու։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, նախարարներին հրավիրել է Ջերմուկ՝ գաղտնի պայմաններում քննարկելու կուսակցության հարցերը։
Հատուկ այդ նպատակով հյուրանոցի տարածքն ամբողջությամբ վարձել են և տարածքում «մաքրման» աշխատանքներ են իրականացրել, նաև խլացուցիչ են տեղադրել՝ հնարավոր գաղտնալսումները բացառելու նպատակով։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է անելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես հայտնելու է, որ առաջիկայում Հայաստանը հայտարարելու է ՀԱՊԿ-ն լքելու մտադրության մասին։ Նաև նշելու է, որ դա կարող է շղթայաբար իր հետ բերել բավականին լուրջ զարգացումներ, մասնավորապես Հայաստանի հեռացում նաև ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից։
Գործող իշխանությունները պատրաստ են նաև այդպիսի զարգացմանը։ Ու թեպետ երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները փորձում էին համոզել, թե իշխանությունը Եվրամիության գնալու ճանապարհին էվոլուցիոն մոդելն է որդեգրել, ուստի ԵՄ-ին անդամակցելուն հայտ ներկայացնելու համար հանրաքվե անցկացնելու կարիք այս պահին չեն տեսնում, ըստ մեր աղբյուրի, քննարկելու են նաև այդ հարցը՝ չբացառելով մոտ ապագայում հանրաքվե գումարելու հնարավորությունը։
Ըստ էության՝ Փաշինյանը գտնվում է նաև Արևմուտքի լուրջ ճնշման տակ, և դրա կարևորագույն դրսևորումներից մեկը Ռուսաստանի հետ բավականին լավ կապեր ունեցող պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելն է։ Առնվազն մեկ փոխվարչապետի և մի քանի նախարարների կարող են հրաժեշտ տալ, իսկ այդ պաշտոններին նշանակվեն Արևմուտքի դրածոներ։
Հեղինե Իշխանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...