Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները: Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին:
«2017 թ.-ին Ալմա Աթայի թանգարանում մեզ հպարտությամբ պատմում էին, որ այնտեղ գտնվող դրոշը Նուրսուլթան Նազարբաևի խնդրանքով եղել է տիեզերքում: Ու այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ՝ որքան լավ կլիներ, որ Հայաստանի և Երևանի դրոշները հայտնվեին տիեզերքում: Հանդիպումներ ունեցա, ծանոթացա տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դրոշները փոխանցեցինք Օլեգ Գերմանիչին, նախքան այդ դրանք օրհնել էր Հայոց Հայրապետը: Այդ դրոշները տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Անտոն Շկապլերովը ծածանեցին տիեզերքում: Ընդ որում, այդ տարին՝ 2018 թ.-ը, համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի և Երևանի 2800-ամյակի հետ, և նրանք էլ տեսագրության միջոցով շնորհավորեցին երևանցիներին Երևանի տարեդարձի կապակցությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանը:
Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:
Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...