Աշխարհի յոթ երկրներ իրենց ողջ էլեկտրաէներգիան արտադրում են վերականգնվող աղբյուրներից
Աշխարհի յոթ երկրներ իրենց ողջ էլեկտրաէներգիան արտադրում են վերականգնվող աղբյուրների շնորհիվ: Ըստ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարկ Ջեյքոբսի, այդ երկրներն են Ալբանիան, Բութանը, Եթովպիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Նեպալը, Պարագվայը և Իսլանդիան՝ օգտագործելով հիդրոէներգիա, երկրաջերմային էներգիա, ինչպես նաև քամու և արևի էներգիա:
Միջազգային էներգետիկ գործակալության և Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության տվյալներով, ևս 40 երկրներ, այդ թվում՝ 11 եվրոպական, արտադրում են վերականգնվող էներգիայի աղբյուրներով օգտագործվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 50 %-ը:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ հանածո վառելիքի այրումից վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանն անցնելու անդառնալիության կետն արդեն անցել են, և այստեղ խոսքը նույնիսկ կլիմայական քաղաքականության մասին չէ, այլ զուտ տնտեսական արդյունքների։
Արևային էներգիայի արտադրությունը, օրինակ, մեծ թափ է հավաքում հատուկ դասի նյութերի՝ պերովսկիտների շնորհիվ, որոնք օգտագործվում են 2012 թվականից արևային մարտկոցներ պատրաստելու համար: Այս տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն նվազեցրել է դրանց արժեքը և բարձրացրել արդյունավետությունը։
Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2030 թվականն աշխարհի 100 երկրից ավելի իրենց էներգիան ամբողջությամբ կկարողանան ստանալ վերականգնվող աղբյուրներից։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Մուրադյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան