Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Քաղաքականություն

Ձախողված բաստիոնը. Փաշինյանը չի կարող ժողովրդավար լինել

Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը, երկիրը ղեկավարելու կարողությունն ու միջազգային հստակ կողմնորոշումները։ Փաշինյանական իշխանությունը շարունակում է մոլորեցնել թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը «ժողովրդավարության բաստիոնի» մասին իր պատումներով, մինչդեռ իրականում Հայաստանն ամենևին էլ ժողովրդավար պետություն չէ։ Հանուն արդարության, դրան նպաստում է նաև 2015 թ. ընդունված սահմանադրությունը, որը հայ հասարակությունն արդեն իսկ կնքել է «սուպերվարչապետական» անունով։
Խոսքով խորհրդարանական, բնույթով «սուպերվարչապետական» այդ համակարգը հնարավորություն է ընձեռում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը՝ պատվերներ տալով, վերահսկելով, ճնշելով հակակշիռների և փոխզսպումների համակարգը, որն այդքան անհրաժեշտ է իրապես ժողովրդավար պետությանը։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է վերահսկում թե՛ ֆինանսական շարժերը, թե՛ իրավապահների գործողությունները։ Ու քանի որ պետական փողերը, դրանց վերահսկողության համակարգը նրա ձեռքում են, բնականաբար իշխանությունը չի կարող կամ, ավելի ճիշտ, չի ուզում հրաժարվել իր ուռճացված լիազորություններից։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, պետական ​​կառավարման կենտրոնացման նպատակը ոչ թե այլախոհությունը ճնշելը պետք է լինի, այլ ջանքերի կենտրոնացումը բնական, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործման, տնտեսության բոլոր ոլորտների համաչափ զարգացման, պահուստների ստեղծման և պահպանման վրա՝ որպես երկրի անխափան և առաջնային զարգացման հիմք:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը բազմաթիվ դրվագներ է ներկայացրել իր հարցազրույցներում՝ Հայաստան պետության ոչ ժողովրդավար լինելու մասին, արձանագրել, որ խնդիրը նաև սահմանադրության մեջ է, որը հարկավոր է փոփոխել։ Փոփոխել ոչ թե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած տեսքով, որի պարագայում վարչապետն ավելի է ամրապնդելու իր միահեծան պաշտոնավարումը, այլ իրական հակակշիռների և զսպումների համակարգ ստեղծելով։ «Ով գալիս է իշխանության, Սահմանադրություն է գրում, այնպես, որ իրենք հետո պատասխանատվություն չկրեն։ Իսկ անունը դնում են ճանապարհ դեպի դեմոկրատիա: Նույն Չերչիլի խոսքերն ասեմ «դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Մեր երկիրը դրած է արտաքին կառավարման վրա, բայց մոռանում ենք, որ գնում ենք կործանման, մենք ոչինչ մեզ վրա չենք վերցնում։ Հայաստանը պետք է անցնի նախագահական կառավարման մոդելի»,- մի առիթով ասել էր Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական ​​ կառավարումը և ապահովել պետական ​​ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա։

Գեներալ-մայորի կարծիքով, ցանկացած ղեկավարի հիմնական կարգախոսը պետք է լինի ժողովրդի ու պետության փառաբանելը։ Իշխանության ժողովրդավարության աստիճանը կարող է և պետք է փոփոխվի՝ կախված իրավիճակից և բազմաթիվ այլ գործոններից, բայց երբեք ծայրահեղ ձևեր չընդունի։