Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց նրան հակակշիռ դեռ չի ձևավորվել
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց հայաստանյան ընդդիմությանը դեռ չի հաջողվում այլընտրանք դառնալ գործող վարչախմբի պարագլխին։ Gallup միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի հարցումների համաձայն՝ եթե հաջորդ կիրակի խորհդարանական ընտրություններ լինեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ընդամենը 14,4 տոկոս քվե։
Այս ցուցանիշը, իհարկե, աղետ է, բայց ավելի աղետալին ընդդիմադիր ուժերի նվազող վարկանիշն է։ «Հայաստան դաշինքը», օրինակ, կստանար 3,7 տոկոս, ԴՕԿ (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն) կուսակցությունը՝ 3,5 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3 տոկոս, Բագրատ Սրբազանն առանձին՝ 1,5 տոկոս, ԲՀԿ-ն՝ 1,2 տոկոս, Հանրապետություն կուսակցությունը՝ 0,6 տոկոս: Հարցվածներից 8,6 տոկոսը նշել է ոչ ոքի չի ընտրի, դժվարացել են պատասխանել 22,5 տոկոսը, իսկ ընտրություններին չեն մասնակցի տարբերակն ընտրել է 32,5 տոկոսը: Կարճ ասած, հանրության մեծամասնությունը գործող իշխանությանը չէր ընտրի, բայց չէր ընտրի նաև գործող ընդդիմությանը։
Հարցվողների 54,8 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը։ Վարչապետի աշխատանքը լիովին դրական է գնահատել 13,4 տոկոսը մայիսի 9,1 տոկոսի դիմաց, ավելի շուտ դրական՝ 21,7 տոկոսը մայիսի 18,7 տոկոսի դիմաց, ավելի շուտ բացասական՝ 14,5 տոկոսը մայիսի 18,6 տոկոսի դիմաց, լրիվ բացասական՝ 40,3 տոկոսը մայիսի 41,1 տոկոսի դիմաց։ 10,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս հարցումներին, հավատալ, կամ չհավատալ։ Բայց այս հարցումները կրկին վկայում են հայաստանյան քաղաքական դաշտի խորը ճգնաժամը։
Էմմա Ասրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...