Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է
Տնտեսություն

Ինչպե՞ս է Սահարայի փոշին ազդում արևային էներգիայի վրա

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սահարայի փոշու փոթորիկները կարող են մեծ ազդեցություն ունենալ արևային էներգիայի արտադրության վրա: Ի՞նչ կարելի է անել այդ խնդրի դեմ պայքարելու համար: Climate Now-ն Անդալուսիայից հաղորդում է փոշու դեմ պայքարի մասին, գրում է euronews.com-ը։

Վերջերս «Climate Now»-ն հաղորդել է հարավային Իսպանիայում առկա Սահարայի փոշու աճող խնդիրի մասին, որն ազդում է արևային էներգիայի արտադրության վրա:

Եվրոպայում Սահարայի փոշին առավել հայտնի է երկինքը նարնջագույն դարձնելու, օդի որակի նվազեցման և տանիքների և մեքենաների վրա փոշու նուրբ շերտ թողնելով: Այնուամենայնիվ, փոշին հանգեցնում է նաև արևային մարտկոցների աղտոտմանը:

Անդալուսիայի Խաենի համալսարանի դոկտոր Էդուարդո Ֆերնանդեսին և պրոֆեսոր Ֆլորենսիա Ալմոնասիդին այն վերջին ուսումնասիրության հեղինակներն են, որը ցույց է տալիս, որ 2022 թվականի մարտին օդի ուժեղ աղտոտումը Սահարայի փոշով նվազեցրել է արևային էներգիայի արտադրության հզորությունը 80 տոկոսով: Ըստ դոկտոր Ֆերնանդեսի «կարծես թե մենք Մարսի վրա ենք, քանի որ ամեն ինչ կարմիր է»:

2022 թվականի մարտին տեղի է ունեցել փոշու փոթորիկ, բայց նույնիսկ փոքր քանակությամբ փոշին կարող է հանգեցնել արևային վահանակի աշխատանքի 15 %-ով անկման, իսկ Եվրոպայում արևային էներգիայի արագ աճի դեպքում աղտոտվածության պատճառով կորուստները կարող են կազմել միլիարդավոր եվրոներ տարվա կտրվածքով: Խաենից հետազոտական ​​թիմն օպտիկական լաբորատորիաներ է օգտագործում խնդրի լուծումը գտնելու համար։ Որոշ գիտնականներ կենտրոնացած են փոշեդիմացկուն ծածկույթների մշակման վրա, իսկ մյուսներն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է փոշին իրեն պահում ավելի տաք կամ սառը, չորացող կամ ավելի խոնավ եղանակային պայմաններին ի պատասխան: Կան բազմաթիվ փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ, փոշու մասնիկները կարող են լինել տարբեր չափերի կամ տարբեր գույների, ինչը կարող է ազդել արևային մարտկոցների աշխատանքի վրա: Նույնիսկ պանելների կառուցվածքն է ճշտումներ մտցնում, օրինակ պանելն առանց շրջանակի է, թե պարագծի շուրջ կոշտ եզր ունի:

Պրոֆեսոր Ալմոնասիդն ասում է, որ Սահարայի փոշին շատ խնդրահարույց է, քանի որ «այն շատ նուրբ է, և դժվար է հեռացնել»։

Վերականգնվող էներգիայի Sonnedix ընկերությունն ամեն օր է բախվում  աղտոտման խնդրին, նա վերահսկում է յուրաքանչյուր արևային մարտկոցի ելքը և ուշադիր հաշվարկում, թե երբ է կոմերցիոն առումով շահավետ մաքրել վահանակները: Մաքրումը թանկ է` մոտ 400-500 եվրո մեկ մեգավատի հաշվով: Ընկերության գործադիր տնօրեն Խուան Ֆերնանդեսը կարծում է, որ «փոշու մեծ փոթորիկները պետք է հաշվի առնվեն, քանի որ արտադրած յուրաքանչյուր կիլովատ ժամը կարևոր է եկամտի համար»: Նա այժմ աշխատում է եղանակի տեսության մասնագետների հետ, որպեսզի պլանավորի վահանակների մաքրումը փոշու փոթորիկների և տեղումների ժամանակ: Բանն այն է, որ թեթև անձրևը կարող է ավելի աղտոտել վահանակները, մինչդեռ հորդառատ անձրևը կարող է անվճար մաքրել դրանք: «Սահարայում ուժեղ փոշու փոթորիկը կարող է հանգեցնել արևային էներգիայի արտադրության զգալի կրճատման, ինչը կարող է խնդիր լինել ցանցի օպերատորի համար, - բացատրել է նա, - այսպիսով, կանխատեսելու և ակտիվ գործողություններ կատարելու կարողությունը շատ կարևոր է»:

Իսկ արդյո՞ք Սահարայում փոշու փոթորիկների թիվն ավելանում է կլիմայի փոփոխության պատճառով:  Վերջին տարիներին փոշու փոթորիկների թվի աճը կարող է կապված լինել մթնոլորտի փոփոխության հետ, կամ կարող է պայմանավորված լինել այլ բանով։ Copernicus մթնոլորտի մոնիտորինգի ծառայության ներկայացուցիչը կարծում է, որ «չնայած Սահարայի փոշին միշտ էլ հաճախ է հասել Եվրոպա, բայց վերջին տարիներին նման դրվագների ինտենսիվության և հաճախականության աճ է գրանցվել»:

Կա ենթադրություն, որ այդ փոփոխությունները կապված են կլիմայի փոփոխության հետ։ «Գիտությունը միշտ զգուշավոր է իր եզրակացություններում, և այդպես էլ պետք է լինի, չէ՞, – ասել է փորձագետ Էդուարդո Ֆերնանդեսը,- բայց մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում են արտակարգ դեպքերը՝ ոչ միայն փոշու փոթորիկները, այլ նաև տեղումները, ինչպես նաև ուժեղ քամիները։ Մենք Սահարայում փոշու փոթորիկների թվի աճ ենք գրանցում։ Նրանք ավելի են շարժվում դեպի Եվրոպայի հյուսիս, և կա կասկած, որ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]