Ձախողել պետության կառավարումը. ձեռնարկ Փաշինյանից
Հայաստանում գործող վարչախումբը ձախողել է ոչ միայն արցախյան հարցի կարգավորումը՝ խայտառակ պարտության տանելով Հայաստանը, այլև հնարավոր ու անհնարին բոլոր ոլորտները, որոնք նախկինում, քիչ թե շատ աշխատում էին։ Վերջին օրերին սոցիալական ցանցերը պայթում են գրառումներից ու տեսանյութերից, Երևանում և այլ բնակավայրերում ժամեր, անգամ օրեր անջատվում է էլեկտրամատակարարումը, խայտառակ վիճակում է ջրամատակարարման համակարգը, որը կառավարում են վարչախմբի սիրելի ֆրանսիացիները։ Իսկ Երևանում ցանկացած թափով անձրև վերածվում է իսկական հեղեղի։
Փաշինյանական խառնամբոխի պաշտոնյաներն ու նրանց մեդիասպասարկուները, իհարկե, փորձում են մեղադրանքի սլաքները հեռացնել վարչախմբի վրայից, ուղղել ՀԷՑ-ի, «Վեոլիա»-ի, ճանապարհաշինարարների, բոլորի, անգամ Ռուսաստանի վրա։ ՀԷՑ-ն ու «Վեոլիա ջուրը», անշուշտ, մասնավոր ընկերություններ են, բայց որտե՞ղ է պետական վերահսկողությունը, հստակ պատիժները, ենթակառուցվածքները վերանորոգելու պատրաստակամությունն ու տարրական գիտելիքները։
Վարչախմբի մեկ այլ սիրելի արդարացումն էլ, այսպես կոչված «սաբոտաժ» բառն է։ Պետական համակարգի որոշ օղակների են մեղադրում այդ սաբոտաժի դեմ, իբր աշխատում են Փաշինյանի դեմ։ Վեց տարի իշխանության ղեկին գտնվող Փաշինյանն այդպես էլ որևէ իրական ռեֆորմ չի արել, որպեսզի այսօր «սաբոտաժ» բառը լուրջ ընկալվեր։ Իսկ սաբոտաժ, իհարկե, կա, գործող վարչախմբի սաբոտաժն է պետության դեմ։
Իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա հրոսակախումբը հասցրել են վարկաբեկել ամեն բան՝ բանակը, եկեղեցին, պետական հաստատությունները, ոստիկանությունը, դատական համակարգը։ Հիմա էլ ամսով արձակուրդի է մեկնել։ Հայաստանը գոյատևելու մեկ տարբերակ ունի՝ հեռացնել այս «սաբոտաժնիկ»-ներին։
Սյունե Դանիելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...