Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Ավագյանին պատկանում է ոչ թե ամբողջ համալիրը, այլ դրա բաժնետոմսերի 25 տոկոսը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարը վաճառել է իր բաժնետոմսերը և դուրս եկել այդ բիզնեսից: «Փաստը» կապ հաստատեց Էդգար Ավագյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և նշեց, որ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ անընդհատ շահարկվում է Ալեն Սիմոնյանի անունը: «Այնքան այդ մարդու, այդ ընտանիքի անունը շրջանառեցին, շահարկեցին, որ կորավ հետաքրքրությունս այդ բիզնեսի նկատմամբ, ու վաճառեցի այն», - ասաց Ավագյանը՝ հավելելով, որ ինքն «անհիշելի ժամանակներից» է բիզնեսով զբաղվում, ու չէր կարող Ալեն Սիմոնյանը կապ ունենալ իր բիզնես գործունեության հետ: Կան տեղեկություններ, ինչի մասին ևս լրատվամիջոցները գրել են, որ Ավագյանը սնանկ է ճանաչվել:
Հարցնում ենք՝ այդ դեպքում ինչպե՞ս է հաջողվել նման գործարք իրականացնել: «Եթե ավելի մանրամասն ուսումնասիրեիք, կտեսնեիք, որ սնանկության գործընթացը դադարեցված է: Դա եղել է բանկի հետ կապված տեխնիկական խնդիր, երբ ես անձնական հարցերով եղել եմ արտերկրում, և փոքր գումարի հետ կապված ուշացում է արձանագրվել, և խնդիրներ են ծագել բանկի հետ: Իմ վերադարձից հետո այդ տեխնիկական խնդիրը լուծվել է, և սնանկության հարցը կասեցվել է»,- ասաց Էդգար Ավագյանը:
Հավելենք, որ թերթի ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ իսկապես սնանկության գործընթացը կասեցված է, այսինքն, երկար ժամանակ է՝ Էդգար Ավագյանն այլևս սնանկ չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...