Հայաստանը վերածվել է 30-ականների Սիցիլիայի
Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի պաշտոնավարման օրոք Հայաստանը վերածվել է քրեական թատերաբեմի. օր չկա, որ մահվան ելքով դեպքերի, հրազենով կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ չստացվեն, իսկ հանրությունը պարզապես վախի վատթարագույն մթնոլորտում է ապրում։
Հայաստանում ամեն շաբաթ միջինը երկու հանցագործություն է կատարվում հրազենով ու այլ ռազմամթերքով։
Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա միայն հինգ ամիսներին՝ հունվարից մինչև մայիս, նման հանցանքների թիվը 45-ի է հասել՝ գրեթե 65 տոկոսով ավելի, քան 2023-ի նույն ժամանակահատվածը։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ նույնիսկ իշխանությանը լոյալ իրավապաշտպաններն են սկսել քննադատել ոստիկանությանը։ Իհարկե, առայժմ թիրախում Նիկոլ Փաշինյանն ու նրա ստեղծած, կամ ավելի ճիշտ, այլասերած համակարգը չեն։
Մինչդեռ երկիրը բռնապետության և ոստիկանապետության վերածող Փաշինյանը հրաշալի գիտակցում է իր արարքների հետևանքները։ Անպատժելի դարձած իրավապահ մարմիններն էլ հանցագործությունները բացահայտելու փոխարեն զբաղված են դրանք պարտակելով, քրեական հեղինակությունների հովանավորությամբ։
Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն՝ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 4 մարդասպանից մեկն է դատարանի առաջ կանգնում։ Նման պայմաններում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող վստահ լինել, որ տանից դուրս գալուց երեկոյան անվնաս կվերադառնա տուն: Իսկ պատասխանատուն ու մեղավորը մեկն է։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։
Աննա Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել