Բրազիլիայում շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի ափերի մոտ բռնված և թեստավորված շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել, ինչի մասին հայտնել են գիտնականները: Այս մասին գրում է bbc.com-ը:
Ծովային կենսաբանները Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքի ափերից բռնված 13 բրազիլական սրածայր շնաձկան են թեստավորել և պարզել, որ դրանց օրգանիզմում՝ մկաններում և լյարդում, կոկաինի մակարդակը բարձր է:
Օսվալդո Քրուզ հիմնադրամի կողմից իրականացված հետազոտությունն առաջինն է, որի արդյունքում պարզվել է շնաձկների օրգանիզմում կոկաինի առկայությունը։
Փորձագետները կարծում են, որ կոկաինը ջրի մեջ է հայտնվում ապօրինի լաբորատորիաների միջոցով, որտեղ արտադրվում է թմրանյութը կամ թմրանյութ օգտագործողների արտաթորանքով: Հետազոտողները նշում են, որ կոկաինի փաթեթները, որոնք ծովն են նետվել թմրավաճառների կողմից, նույնպես կարող են պատճառ լինել:
Լեյրիայի Պոլիտեխնիկական համալսարանի ծովային և բնապահպանական գիտությունների կենտրոնի ծովային էկո-թունաբան Սառա Նովայսը Science ամսագրին ասել է, որ բացահայտումները «շատ կարևոր են և մտահոգիչ»:
Հետազոտությանը մասնակցած բոլոր էջ շնաձկները հղի են եղել, սակայն պտղի վրա կոկաինի ազդեցության հետևանքները հայտնի չեն, նշել են մասնագետները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել