Ընդդիմության սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում
Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ հունիսի 12-ին ոստիկանների գործողությունները քննելու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, թե մի քանի օրից նախաձեռնությունը շրջանառության մեջ կդնեն։
«Խորհրդարանական ընդդիմության պարտքն է նախաձեռնել նմանօրինակ հանձնաժողով ու արձանագրել այն բոլոր խախտումները, որ տեղի են ունեցել հունիսի 12-ին»,-նշեց Մամիջանյանը։
Հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ընդհուպ, ըստ իրավապաշտպանների, «Զարյա 3» տեսակի, որ այդ պահին դեռ արգելված էին։
Պաշտոնական տվյալներով՝ այդ օրը հիվանդանոցներ դիմած 106 տուժածից 57-ը բեկորային վնասվածք էր ստացել։ Ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, սակայն որևէ ոստիկան անգամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը, սակայն, որևէ արդյունքի չի բերելու, «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար թվով ձայներ ունի խորհրդարանում ընդդիմության ցանկացած նախաձեռնություն վիժեցնելու համար։ Իսկ նման նախաձեռնություններն ընդամենը ժամանակի վատնում են դառնալու, նաև հուսալքության նոր ալիք են բարձրացնելու։
Փաշինյանական վարչախումբն ապացուցել է, որ ոչ միայն պատրաստ է ուժով ճնշել ընդդիմադիր շարժումները, այլև ցինիզմի բարձրագույն մակարդակ ապահովել խորհրդարանում ցանկացած քննարկման ժամանակ։ Անամոթների և ապիկարների այդ բազմության դեմ քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդները վաղուց այլևս չեն աշխատում։
Թամարա Ավետիսյան




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»