Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Հանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԻմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե ՀովհաննիսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. WeltԱՄՆ-ն 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլարՀայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրումԹոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Ջերմուկում ծրագրում են մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. Hetq.amՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ Թրամփ
Մամուլի տեսություն

«Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է մարդկանց գիտակցությունը փոխել, որովհետև դա ավելի կարևոր է, քան դասական իշխանափոխությունը: Ուղղակի իշխանափոխության դեպքում հնարավոր է արդյունքում այդպես էլ ոչինչ չփոխվի, ինչպես 2018 թ.-ից հետո եղավ: Այս միտքը վերջին ամիսներին հատկապես առաջ քաշեց Բագրատ Սրբազանը: Նկարիչ Աշոտ Ավագյանն էլ է շեշտում, որ այս առաջարկը, թերևս, ամենակարևոր բաներից մեկն է յուրաքանչյուր ժողովրդի, համայնքի, ընտանիքի, մարդու համար:

«Բայց դա ժամանակատար պրոցես է: Օրինակ բերենք քրիստոնեության ընդունումը: Մոտավորապես 300-400 տարի է պետք եղել, որ այդ գաղափարաբանությունն ընդունվի: Այսինքն՝ մարդկանց գիտակցության մեջ բան փոխելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, բայց դա մեզ համար շատ կարևոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Նա վստահ է, որ համերաշխությունը, համախմբումը, փոխվելու ձգտումը բոլորիս մեջ կա, հատկապես արհավիրքը տեսնելուց հետո: «Պետք է հասարակության մեջ փոփոխության քարոզչությունը տանել, ընդ որում՝ ոչ թե մեկ մարդ դա պետք է անի կամ մարդկանց մի խումբ, այլ բոլորը, նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է պետք անել, բոլոր ուժերը պետք է ներդրվեն գիտակցության փոփոխության վրա: Ճիշտ է, ժամանակատար գործընթաց է, բայց պետք է սրա քարոզչությունը սկսենք: Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք ինչ-որ բան փոխել: Բագրատ Սրբազանն է, չէ՞, ասում՝ ամենքիցս է կախված փոփոխությունը, և իրականում այդպես է: Սերմը կա նետված, հիմա պետք է մասսայականանա: Հատկապես ծանր բեռ է դրված դպրոցների ուսուցիչների, անգամ մանկապարտեզների դաստիարակների վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պետք է ձևավորվի մեկ ընդհանուր գաղափարախոսություն, որը կփոխանցվի հատկապես այն մարդկանց, որոնք սերունդներ են կրթում և դաստիարակում: «Պետք է մեկ երազանք կամ նպատակ ունենանք և վերջնական ձևակերպենք այն, այդ ձևակերպողների պոտենցիալն ունենք: Մնացյալ ամեն ինչն այդ նպատակի ածանցյալներն են, էպիզոդները: Օրինակ՝ խոսում ենք, որ «Հայոց պատմությունը» վերանվանվեց «Հայաստանի պատմություն», Հայ գրականության ծրագիրը փոփոխվում է, հայ հեղինակներին փոխարինում են արտասահմանյան գրողներ և այլն: Մեր պայքարն ու կռիվը ոչ թե սրա դեմ պետք է լինի, այլ հանուն մեկ գլխավոր նպատակի: Դա պետք է լինի մեր շոգեքարշը: Ընդ որում, ունեինք ազգային նպատակներ ու երազանքներ: Նախկին իշխանությունները, կարծես թե, ուշադրություն չէին դարձնում դրանց, այդ պատճառով էլ սրանք եկան ու կարողացան շատ արագ մեզ շեղել ճիշտ ուղուց, որով պետք է շարունակեինք ընթանալ:

Արդար լինելով՝ ասենք, որ միայն սրանցով չէր: Այս ուղղությամբ մոտ երեսուն տարի աշխատել են: Նաև արտաքին ուժերը, նաև մեր հարևանները: Բայց սա էլ է բնական, որովհետև եթե մենք, որպես պետություն ու հասարակություն, ուժեղանանք, նույն գործիքները վաղը կիրառելու ենք մեր հարևանների նկատմամբ: Սա արել ենք 1990-ական թվականներից սկսած, բայց, կարծես, հետևողական չեղանք: Սա մարդու բնազդի մեջ դրված մի բան է, որը հետո պետք է մեծացնել և դարձնել պետություն: 130 տարի առաջ Դաշնակցության հայրերը ձևակերպել են մեր երազանքը, բայց դա մենք մոռացել ենք: Իրենք խոսում են հարատև պայքարի մասին, որպես երազանք դրել էին միացյալ հայրենիքի գաղափարը և այլն: Այսօրվա համար այդ ձևակերպումները շարունակում են արդիական մնալ, գուցե մի փոքր անհրաժեշտություն կա դրանք փոփոխելու, որ համահունչ լինեն մեր ժամանակներին, բայց միայն այդքանը: Բայց մեզ անընդհատ շեղում են մեր կարևոր գաղափարից, նպատակից: Հեծանիվ է քշում, պեռաշկի է ուտում, հետո ի՞նչ: Բայց ամբողջ ընդդիմադիր մեդիան սկսում է դա քննարկել, ինչո՞ւ:

Մի փոքր այլ ուղղությամբ գնամ: Հիտլերը եկավ իշխանության, մի քանի տարվա մեջ պետություն կառուցեց, որը կարող էր ոտք գցել տարածքային առումով Խորհրդային Միության նման մեծ պետության հետ, Անգլիայի ու Ամերիկայի հետ: Այդ ընթացքում սխալներ էլ թույլ տվեց, դա ուրիշ պատմություն է: Համաշխարհային պատմությունը, մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչ է պետք անել, դրա մասին գրված գրքեր կան, այս թեզերը ես չեմ հորինել, բայց ինչո՞ւ մենք չենք կարողանում եզրահանգումներ անել և մեր նպատակը ձևակերպել: Մեզանում էլ կան գաղափարական մարդիկ, որոնք կարող են փոփոխություններ անել, նպատակի ձևակերպման ու իրագործման ճանապարհով գնալ, ուղղակի վերջին շրջանում, կարծես, շատ չէին խոսում: Չնայած հիմա «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման և Սրբազանի շնորհիվ հնարավոր է այդ մարդիկ առաջին պլանում հայտնվեն: Ժամանակ է պետք: Պատահական չէ, որ սրանց օրոք կրթությունը, մշակույթը հայտնվեցին թիրախում վատ առումով:

Օրինակներ կան դեռ համաշխարհային պատմությունից եկող, թե ինչից պիտի սկսես դեգրադացնելը, երկիրը թուլացնելը, ժողովրդին ստրուկ դարձնելը: Մենք առաջինը չենք ու վերջինն էլ չենք լինելու: Եկեղեցին չկարողացան քանդել, քանի որ այն նախ ինստիտուցիոնալ, գաղափարական հիմք ունեցող կառույց է, արդեն որպես ավանդույթ է մեր մեջ, անգամ մեզանից անկախ: Բայց եկեղեցին էլ մի փոքր ուշ «արթնացավ», այն ժամանակ, երբ անկախացանք, ինչ-որ բան պետք է աներ, բայց չարեց, դա էլ իր մեղքն է»: Ավագյանը վստահ է մեկ բանում. «Պետք է հասկանանք այն տարածքի տրամաբանությունը, որտեղ ապրում ենք, նրա քննական պատմությունը, հաջորդիվ արդեն պարզ կլինի, թե ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք»: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ժողովուրդների ներսից անհնար է հանել պայքարի գաղափարը:

«Որ ժողովուրդը չի պայքարում, վաղը կդառնա մի տարածքում ապրող մասսա: Բայց մեր բնազդների մեջ կա հակառակվելու կարողությունը, ռացիոնալության հատիկը միշտ կա: Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի: Միայն այդ դեպքում պայքարող, հակառակվող, գաղափարական տեսակը կգա առաջին պլան, այս բոլոր հատկանիշները նստած են մարդու մեջ, պետք է արթնացնել դրանք: Նպատակի իրականացումը բարդ է, ժամանակատար, բայց պետք է սկսել, եթե ուզում ենք պահպանել մեր պետությունը: Եթե ձեռքերդ ծալած նստեցիր ու ոչինչ չարեցիր, ոչինչ էլ չի փոխվի: Դու ոչ մեկին պետք չես, ոչ մեկն էլ քեզ պետք չէ: Երբ քո նպատակը կյանքի կոչես, այդ ժամանակ քո ուժը ցույց կտաս: Իսկ այդ պարագայում արդեն բոլորը կսկսեն քո նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխել: Երբ հաղթող կողմն էինք, բոլորի վերաբերմունքը մեր նկատմամբ այլ էր: Հիմա պարտվող կողմն ենք, բոլորը գցել են ոտքի տակ ու կոխ են տալիս: Ցավալի է նաև այն, որ պատմությունից դասեր չենք քաղում, այդ է պատճառը, որ 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածը 100 տարի հետո գրեթե նույնությամբ կրկնվում է, բայց, միևնույնն է, չենք խրատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում