Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տևական արձակուրդի ընթացքում այսօր այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել մարզում կատարված և կատարվող աշխատանքներին։ Փաշինյանը, հիշեցնենք, հուլիսի 15-ից արձակուրդ է մեկնել և այն վայելելու է մինչև օգոստոսի 12-ը, բայց ընթացքում հասցրել է Լոնդոնում լինել, նաև մի քանի շրջայցեր կատարել Հայաստանում։
Արմավիր այցը հանպատրաստից և անակնկալ է եղել, բայց մարզպետին առանձնապես չի մտահոգել։ Ի տարբերություն այլ պաշտոնյաների, Դավիթ Խուդաթյանը վստահ է, որ վայելում է Փաշինյանի առանձնաշնորհյալ սերն ու հարգանքը, նաև լուրջ ազդեցություն ունի «Քաղաքացիական պայմանագրում»։ Ինչը չի կարելի ասել մարզպետների մեծամասնության համար։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Արմավիր, ապա և առաջիկայում այլ մարզեր այցելությունները մեկ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ֆորս-մաժորներին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՔՊ-ում հիանալի հասկանում են, որ իրավիճակն ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, ստիպված լինեն գնալ արտահերթի, ուստի կարևորագույն գործերից մեկը տեղերում կառույցներ ունենալն ու ամրապնդելն է։ Եթե նախկինում Սյունիքի մարզպետը կառավարության հետ որևէ խնդիր չուներ, ապա այսօր Ռոբերտ Ղուկասյանի դիրքերը բավական թուլացել են։
Գործող վարչախումբը Սյունիքի համայնքապետերի հետ հարաբերություններում որդեգրել էր սուբսիդիաներով և դոտացիաներով լռեցնելու, նրանց հավատարմությունը գնելու քաղաքականությունը, բայց պարզվում է՝ դա արդյունավետ չի եղել։ Եվ մտմտում են գործող համայնքապետերից ազատվելու, նրանց յուրայիններով փոխարինելու տարբերակներ։ Խնդիրներ կան նաև Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում։
Վերջին խորհրդակցություններից մեկում Փաշինյանը զգուշացրել է, որ անձամբ է ստուգելու տեղական կառույցների ու իշխանության տեղական մարմինների աշխատանքը, առանց այլևայլությունների հեռացնելու են թերացողներին։
Լուսինե Օհանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել