Էրդողանը սրում է հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար։ Երեկ Ռիզե քաղաքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք պետք է շատ ուժեղ լինեն, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել։ Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», - հավելել է Էրդողանը։
Առաջին անգամը չէ, որ Թուրքիան ուղիղ խոստովանում է իր մասնակցությունն Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու մեջ։ 44-օրյա պատերազմի օրերին Անկարան կիսահերքումներ էր տարածում, բայց դրանից հետո բոլոր կալիբրի գործիչների շուրթերով խոստովանել է իր անմիջական մասնակցությունը․ Ադրբեջանը պատերազմում աջակցություն էր ստանում թե՛ Թուրքիայից, և թե՚ Իսրայելից։
Իսրայելն այսօր էլ ակտիվորեն զինում է Ադրբեջանին։ Ուշագրավն Էրդողանի խոսքում ենթաշերտերն են։ Իր այս խոսքով նա նախ զգուշացնում է Ալիևին և Ադրբեջանին, հիշեցնում, թե ում են պարտական Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար։ Մյուս կողմից էլ փորձում մահմեդական աշխարհի պաշտպան ներկայանալ՝ թիրախավորելով Իսրայելին։ Բնական է, որ Թուրքիան էլ փորձի հարձակում գործել Իսրայելի վրա։
Դրա հետևանքները չափազանց մեծ են լինելու ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի համար։ Բայց սադրելով Իսրայելին, սպառնալիքներ տեղալով՝ Թուրքիայի նախագահը փորձում է գերազանցություն ստանալ տարածաշրջանի մահմեդական երկրներում, դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Ինչին, թերևս, խանգարում է Իսրայելը։
Աննա Շահբազյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել