Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Սերգեյ Հովակիմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Tesla»-ն, «Zeekr»-ը և «Toyota»-ն. կան վիրավորներԻրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԱՄԷ-ի hակաօդային պաշտպանnւթյունը հետ է մղում իրանական hրթիռային hարձակումըԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԻրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանՄեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերովԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ ԱբրահամյանԻնչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք»ԱՄՆ-ն «բանակցում է» Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. ԹրամփՌուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Հասարակություն

Քաղաքացիների վարկերն աճում են ստացած եկամուտներից անհամեմատ ավելի արագ

2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:

Դրանց ծավալը՝ 1.17 տրիլիոն դրամ, ևս պատմական ամենաբարձրն է և նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է 22.5%-ով։ Այսինքն` բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի ավելի քան 45%-ը կազմում են միայն այս երկու վարկատեսակները, որոնք աճում են «տպավորիչ» բարձր տեմպերով։

Գործող իշխանությունը, իրեն բնորոշ «անհոգությամբ», այս աճող ցուցանիշները կարող է ներկայացնել՝ որպես հերթական «նվաճում» («աննախադեպ», «պատմական ռեկորդ»)՝ ապացուցելու, թե շնորհիվ իրենց վարած տնտեսական քաղաքականության՝ ներկայումս ՀՀ քաղաքացու կենցաղային ու ֆինանսական պայմանները միայն բարելավվել են։

Դեռևս 2023թ. հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով 2023թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի զգալի աճին, նշել էր.

 

«Բավականին լավ, առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է նաև եկամուտների աճով, որը դեռևս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ որոշակի ճյուղերում։ Պայմանավորված է նաև աճ ապահովող սեկտորների բնական ցիկլով, որովհետև, եթե մարդիկ օգտվում են հիփոթեքից, ձեռք են բերում անշարժ գույք, բնականաբար, անշարժ գույքը ձեռք բերելուց կամ ստանալուց հետո իրենց բնակարանները պետք է կահավորեն, վերանորոգեն և պիտանի դարձնեն կյանքի համար։ Ուստի կարծում ենք, որ այս տարվա ընթացքում մենք տեսնելու ենք վարկային պրոդուկտների առաջարկներ, աճի բավականին առողջ տեմպեր»:

ՀՀ ԿԲ նախագահի վերոնշյալ հայտարարությունն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար նվազ խոցելի էր, քանի որ այդ ժամանակահատվածում գոնե միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցում էր սպառողական վարկերի ծավալի աճի տեմպին (հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2023թ. սեպտեմբերին ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկերի ծավալն աճել էր 14.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածի՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել էր 9.7%, և անվանական աշխատավարձն աճել էր 16.6%-ով)։

Մինչդեռ այս տարվա հունիսին արձանագրված «նվաճումը» վկայում է լիովին այլ՝ մտահոգիչ իրավիճակի մասին։ Մի կողմից՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսական աճի տեմպին (հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, միայն հունիսին՝ անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 7.1%), իսկ մյուս կողմից՝ դրանք շատ ավելի բարձր են, քան բնակչության եկամուտների աճի տեմպը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային տնտեսությունների, ասել է թե՝ քաղաքացիների մեծ մասի պարագայում եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է և արտերկրից ստացված դրամական փոխանցումները։ Եթե պարզ համեմատական անցկացնենք բնակչության վարկերի աճի, վերջիններիս ստացած ամսական աշխատավարձերի և արտերկրից կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերության) ցուցանիշների միջև, կտեսնենք, որ 2024թ. հունվար-հունիս ժամանակահատվածի դրությամբ միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ցածր տեմպով (6.8%-ով) է աճել տնտեսական աճի համեմատ: Իսկ ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ մեծությունը նույնիսկ նվազել է՝ ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե կրկնակի, ինչը, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ պայմանավորված՝ արտածին գործոնների ազդեցության զգալի թուլացման արդյունք է։

Պարզ լեզվով ասած՝ ՀՀ քաղաքացիներն առավել հաճախ են սպառողական վարկեր վերցնում կենցաղային պայմանները բարելավելու համար, քանի որ նրանց ընթացիկ եկամուտները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար, և ստիպված գնում են պարտքեր կուտակելու քայլին։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի ծավալի զգալի աճին, ապա «պահանջարկի» ավելացմանը, կարելի է ասել, մղեց հենց ՀՀ կառավարությունը։ Հիփոթեքային շուկան գերտաքացավ այն ժամանակ, երբ կառավարության կողմից որոշում կայացվեց անշարժ գույքի առաջնային շուկայից ձեռք բերված բնակարաննների ծրագրով աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, և այն դադարեցնել՝ Երևանում՝ 2025թ.-ից, մայրաքաղաքին մոտ մարզերում՝ 2027թ.-ից, իսկ մնացած մարզերում՝ 2029թ.-ից։ Այս փոփոխությունը «ստիպեց» բոլոր կառուցապատողներին արագ շինթույլտվություններ ստանալ, իսկ քաղաքացիներին՝ հնարավորինս արագ հիփոթեքային վարկեր ձևակերպել՝ պարզապես ծրագրից օգտվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։

Հիփոթեքային վարկերի աճը ոչ մի պարագայում չի կարելի դիտարկել՝ որպես քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի բարելավման ցուցիչ։ Ավելին, հենց հիփոթեքով բնակարանների ձեռքբերումն էլ իր հերթին՝ ազդել է սպառողական վարկերի աճի վրա. չէ՞ որ, եթե քաղաքացու եկամուտները բավարար չեն, ապա բնակարանի վերանորոգման ու կահավորման միջոցներ գտնելու միակ հասանելի տարբերակը մնում է սպառողական վարկը՝ շատ դեպքերում հենց այդ նույն ձեռք բերված բնակարանի գրավադրմամբ։

Ավելորդ է խոսել այն մասին, որ եթե առկա է սպառողական ու հիփոթեքային վարկերի նմանօրինակ աճ, սակայն քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չի արձանագրվում, ապա վաղ թե ուշ կարող է խնդիր առաջանալ, թե ի՞նչ միջոցներով են մարվելու այդ վարկերը։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերը տրվում են երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 30 տարի մարման ժամկետով, ու պետության ներկա բարձր անորոշությունների պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կախյալ վիճակում է արտաքին ու ժամանակավոր գործոններից, եթե մարդկանց եկամուտները թույլ չտան մարել այդ վարկերը, առաջանալու է պարտքային մեծ բեռ, ժամկետանց վարկային պարտավորություններն իրենց բացասական ու լուրջ հետևանքներն են թողնելու թե’ քաղաքացու, թե’ բանկային համակարգի, և թե’ պետության ֆինանսական կայունության վրա։ Պետության անելիքն առնվազն պետք է լիներ վարկավորման աճը տնտեսությանը համահունչ դարձնելը, սակայն, ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ, պետության կառավարիչներն ամենը թողել են ինքնահոսի։