Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

Նոր ատոմակայանի շինարարության արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում․ Արշակ Կարապետյան

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել նոր ատոմակայանի կառուցման համար առանձին ընկերություն ստեղծել։ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը կհամապատասխանի ԱԷՄԳ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ 2024 թվականի համար ծախսերը կկազմեն 200 մլն դրամ։ Փաստաթղթում նշվում է, թե նոր կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը։ Կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, թե ամերիկյան մի ընկերություն Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ «Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկն ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»: Հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։

ՀՀ իշխանությունները պնդում են, թե Հայաստանին մեծ ռեակտոր այս պահին հարկավոր չէ, անհրաժեշտ է 400 ՄՎՏ հզորությամբ ռեակտոր։ Արևմուտքն էլ փորձում է իր ձեռքը վերցնել նոր կայանի կառուցումը՝ հասկանալով դրա քաղաքական նշանակությունը։ Դեռ 2023 թ. ԱՄՆ Սենատում Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, թե չի կարելի թույլ տալ, որ նոր ռեակտորը Ռուսաստանը կառուցի։ Ամիսներ առաջ գործող իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններ են վարում ռուսական, ամերիկյան և հարավկորեական ընկերությունների հետ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունն իր հիմնադիր համագումարում նշել էր, թե ջանքեր է գործադրելու մինչև 2027 թվականը վերականգնել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, ուսումնասիրել «Ռոսատոմ»-ի առաջարկները Մեծամորի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կամ փոքր ատոմակայանների ցանցի կառուցման վերաբերյալ և ավելացնել դրանց մասնաբաժինը մինչև 50 %։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, նոր ատոմակայանի շինարարությունը քաղաքական լուրջ նշանակություն ունի և հարկավոր է այդ նախագիծն իրականացնել ռուսական կողմի հետ։ Առավել ևս, որ «Ռոսատոմն» է իրականացնում Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացումն ու շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարացնելու նախագիծը։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, բոլոր առաջարկների մեջ իրատեսականը ռուսականն է, իսկ արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ձախողել նոր ատոմակայանի կառուցումը, ինչն աղետալի հետևանքներ կունենա ՀՀ համար։