Հայաստանը կրկին չի մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ միանգամից երկու զորավարժություններին։ Օգոստոսի 14-ից 16-ն էլ Նովոսիբիրսկում ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ» զորավարժություններ են անցկացվելու։ «Ինտերֆաքս»-ը նշել էր, որ Հայաստանն այս զորավարժություններին մասնակիցներ չի ուղարկելու։
Երեկ էլ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ Երևանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Երևանն արդեն վաղուց հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կառույցից դուրս գալու կտրուկ քայլեր չի անում, ինչը պայմանավորված է ոչ միայն ՀԱՊԿ գործոնով։
ՀՀ-ն մասնակցում է նաև ԵԱՏՄ-ին ու ԱՊՀ-ին, իսկ ռուսական կողմը առանց այլևայլությունների հասկացրել է, որ մի կառույցից դուրս գալու դեպքում մյուսները լքելը տեխնիկայի հարց է։ ԵԱՏՄ-ն լքելը աղետալի կլինի ՀՀ տնտեսության համար, ուստի Փաշինյանը նման արկածախնդրության չի գնա, որքան էլ արևմտյան հովանավորները պարտադրեն։
Հասմիկ Բիշարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել