Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը

-Պարոն Կարապետյան, թույլ տվեք երախտապարտությունս հայտնեմ՝ Ալ Ջազիրա-ի հրավերն ընդունելու համար։ Կցանկանայի այս հարցազրույցում խոսել Հայաստանում տիրող առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Ձեր և «Համահայկական ճակատ»-ի տեսլականի մասին։ Նախ ասացեք, խնդրեմ, ինչն է հանգեցրել տվյալ իրավիճակի և ներքին ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Բողոքի ցույցերը հիմնականում կապված են երկու հանգամանքի հետ։ Առաջնինն ու ամենակարևորը բնակչության անվտանգությունն է, որը գործող իշխանությունը չի կարող ապահովել, իսկ երկրորդ մեծ խնդիրը սոցիալական հարցերն են, որոնք նույնպես լուծում չեն ստացել։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը Հայաստանի շուրջ կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով․ իշխանության դիլետանտությամբ, տգիտությամբ՝ տվյալ հարցերում։ Այն պտույտէջքը,որի մեջ հայտնվեց Հայաստանը, աշխարհաքաղաքական այն փակուղին, որտեղ իշխանությունը հասցրեց երկիրը, բնականաբար, բողոքներ է առաջացնում Հայաստանում։ Վերջին 6 տարիներին, 2018 թվականից ի վեր, դիլետանտ իշխանությունը արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում մշտապես սխալներ է թույլ տվել։ Արդյունքում մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, ավելի ուշ նույն իշխանությունը հանձնեց Արցախը։ Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը խիստ դժգոհ է ազգային անվտանգության ներկա աստիճանից։ Ադրբեջանին անվերջ զիջումները ստորացնում են հայ ժողովրդին։ Դա հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայում տիրող իրավիճակը, երբ ստորագրվեց խաղաղության անարդար ու ստորացուցիչ պայմանագիրը, որը 1941 թվականին հանգեցրեց էլ ավելի մեծ պատերազմի։ Ես կարծում եմ, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում նույնանման է։

-Դուք բարձրացրեցիք շատ կարևոր մի հարց, որը հետաքրքիր է մեծ լսարանին ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի պետություններում, այլև արաբական երկրներում և ամբողջ աշխարհում․ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի Ռուսաստան կամ դեպի Արևմուտք։ Այսօր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, այս հարցը խիստ հրատապ է։ Կարծիք կա, որ ներկա իշխանությունը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի հետ ավելի մտերմանալու համար։ Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ գնահատում են դա որպես Ռուսաստանից հեռացում։ Արդյոք գործող իշխանությունը ձգտում է մտերմանալ Արևմուտքի հետ, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Մյուս կողմից, որքանո՞վ է հասարարական կարծիքը կիսում կառավարության այս մտադրությունները։ Թե այն գերադասում է Ռուսաստանի հետ պատմական, դարեր տևող հարաբերություններ  պահպանե՞լ։

-Համաձայն եմ, Հայաստանի գործող իշխանությունն իրոք փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ այնտեղ չեն սպասում։ Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հարցնում էի ղեկավար անձանց, թե ինչ հիմնավորումներ կան՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեպի Արևմուտք շրջվելու համար։ Ոչ ոք չկարողացավ ինձ պատասխանել։ Դրա միակ նպատակը զբաղեցրած պաշտոնին հնարավորինս երկար ժամանակ մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Հայաստանը Եվրամիություն կամ ՆԱՏՕ։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Թուրքիան 15 տարի սպասում էր Եվրամիություն մտնելուն, և նրան չընդունեցին։ Վրաստանը նույնպես սպասում է, բայց, վիզային ռեժիմի չեղարկումից բացի (այն էլ՝ վերջերս գաղտնի կերպով որոշակի սահմանափակումների կիրառմամբ), ոչինչի չհասավ։ Վրացական բորժոմին Եվրոպայում չեն խմում, այն խմում են Ռուսաստանում։ Արտաքին քաղաքականության վեկտորի նման փոփոխություններ անելու համար հարկավոր են լրջագույն հիմնավորումներ։ Եվ ամենակարևորը․ արդյո՞ք մեզ սպասում են Արևմուտքում։ Ի՞նչ կարգավիճակում են մեզ այնտեղ պատկերացնում։ Դեպի Արևմուտք շրջվելու հենց առաջին փորձերից մենք կորցրեցինք Արցախը։ Հիշենք Վրաստանը․ նույն պարագաներում այն կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Նույնը՝ Ուկրաինան, որը կորցրեց Ղրիմը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պատմականորեն մենք միշտ Ռուսաստանի հետ էինք։ Եվ, դուր է գալիս դա ոմանց թե ոչ, հենց Ռուսաստանի՛ շնորհիվ Հայաստանն այսօր պետականություն ունի։ Իշխանության այս քայլերը պարզապես արկածախնդրություն կարելի է համարել։ Ես չեմ գնահատում այս կամ այն վեկտորը, ես խոսում եմ որպես մարդ, ով վերլուծում է աշխարհագրական վիճակը։ Բացի այդ, հարևան երկրները, այդ թվում՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, դեմ են տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը։

-Թույլ տվեք անցնել Հայաստանի համար շատ կարևոր հարցին․ խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արցախի մասին է։ Առաջին հարցին Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք բացասական եք վերաբերվում Հայաստանի կառավարության՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղեկատվական դաշտում այս հարցի քննարկումը հանդարտվում է։ Բայց Դուք կարծում եք, որ հարցի լուծումն անարդար է։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագայում։

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծված չէ։ Մենք նույնիսկ չենք մոտեցել այս հարցի լուծմանը։ Հակառակը, մենք այնքան խճճեցինք այն, որ ես ուղղակի չեմ տեսնում լուծումներ՝ մոտակա ապագայում։ Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի անց այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չէր բնակվում, թվում էր, թե հարցը լուծվեց։ Սակայն խաղաղության պայմանագիր չէր կնքվել, հակառակ կողմը 30 տարի պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Պատմության տեսակետից՝ 30 տարին շատ չէ։ Եվ ահա, Արցախը զավթեցին։ Սխալ կլինի ասել, որ այս էջը շրջված է։ Նույնիսկ եթե Հայաստանի առկա իշխանությունը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Արցախի հարցն անպայման նորից կծագի։ Արցախում միանշանակ հայեր են ապրելու, և մենք գիտենք, ինչպես հասնել դրան, ունենք համապատասխան ճանապարհային քարտեզ։ Արցախը վերականգնելու է իր պատմական (շեշտում եմ այս բառը) կարգավիճակը, Ադրբեջանի իշխանությունը ի զորու չէ այն չեղարկել։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք, իհարկե, համաձայնության կգանք։ Սակայն Ադրբեջանի ընտրախավն այսօր գոյատևում է զուտ հակահայկականության հաշվին։ Հավատացնում եմ, առանց դրա բողոքի ներքին շարժումներն Ադրբեջանում նորից գլուխ կբարձրացնեն։

-Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր հարցին՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ է հանդիսանում։ Հայ-արաբական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեծ է հայկական սփյուռքը տարբեր արաբական երկրներում։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը Գազայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս բարդ իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Ես՝ որպես հայ, ուզում եմ հարցնել․ իսկ ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Եվ շատ հայերի մոտ ծագել է նույն հարցը։ Ես կարծում եմ, որ Պաղեստինի ճանաչումը ճիշտ քայլ է․ այդ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ինչպես ցանկանում է։ Այսօր պաղեստինցիներն անկախությանը հասնելու իրական հնարավորություն ունեն, ու կարծում եմ, պետք է գնալ մինչև վերջ, հիմա չի կարելի կանգ առնել, պետք է պայքարել։ Ես փոքր-ինչ նախանձությամբ եմ նայում, թե ոնց է այդ ազգը՝ զենքը ձեռքին, պաշտպանում իր երկիրը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այլ ելք չկա։ Կարծում եմ, այլապես ժամանակի ընթացքում Իսրայելը դժվար իրավիճակում կհայտնվի։ Ցանկացած ազգ գոյատևելու իրավունք ունի։ Բայց ագրեսորը պետք է պատժվի, այլընտրանք չկա։

-Պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և հաջողություններ եմ Ձեզ մաղթում։