Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք․ Արշակ Կարապետյան

Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ հակամարտությունը գնալով ավելի լուրջ դրսևորումներ է ստանալու։ Հատկապես այսօր, երբ Վաշինգտոնը ավելի ու ավելի շատ է փորձում ներգրավվել մեր տարածաշրջանում, իսկ հայ-ամերիկյան զորավարժություններից, ՊՆ-ում ամերիկյան խորհրդական նշանակելուց հետո լուրեր են շրջանառվում, որ ամերիկյան կողմը կարող է ներկայություն ունենալ նաև Սյունիքում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՄԱՆ փոխպետքարտուղարի հայտարարություններին՝ դրանք վտանգավոր համարելով։ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հուլիսի 30-ին հայտարարել էր՝ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից: Մոսկվան երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո: Եվ անվտանգության ապահովումը ձախողվեց, երբ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որ դա տեղի ունենա»,- ասել էր Օ’Բրայենը։ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։

«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է՝ միջազգային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ իրականություն, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան՝ հավելելով, թե «Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Օ՛Բրայենը որևէ նոր բան չի ասել, միայն հաստատել է այն, ինչի մասին Մոսկվան պարբերաբար զգուշացնում է գործընկերներին, այդ թվում՝ Երևանում՝ Արևմուտքն ապակառուցողական օրակարգ է առաջ մղում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է՝ «Մասնատել տարածաշրջանի տարածքը՝ քանդելով Ռուսաստանի պատմական կապերը իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»: Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը զուգահեռ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները փորձում են ՌԴ դեմ նոր ճակատ ստեղծել և օգտագործում են ՀՀ իշխանություններին, որոնք չեն գիտակցում իրենց քայլերի վտանգավորությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով Ռուսաստանը միշտ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այժմ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությամբ լրջորեն վատթարացրել են այդ հարաբերությունները։ Դեմ առ դեմ հայտնվելով Բաքվի հետ` Երևանն անընդհատ նոր տարածքներ է զիջում սպառնալիքների տակ։

«Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։