Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

Սա ոչ թե Զանգեզուրի,այլ՝ Թուրանի միջանցք է ,որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Սա ոչ թե Զանգեզուրի,այլ՝ Թուրանի միջանցք է ,որն անհրաժեշտ է Թուրքիային ու Արեւմուտքին։
Ի՞նչ պայքար է տեղի ունենում Հարավային Կովկասի հաղորդակցության ուղիների վերահսկման շուրջ։
Ինչու՞ է այն տեղի ունենում ։
Ո՞րն է ՀՀ շահը։
Ու՞մ շահերն է ապատարկում ՀՀ իշխանությունը։
Դեռեւս հուլիսի վերջին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է ,շրջանցելով ՌԴ-ն եւ Չինաստանը,Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ավելին.ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում,որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։
Գաղտնիք չէ,որ ի սկզբանե Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարեւոր ֆորպոստ դիտարկում էր Վրաստանը,սակայն ստանալով վրացիների մերժումը հայացքն ուղղեց դեպի Հայաստան։
Արեւմուտքը հստակ ազդակ հղեց Փաշինյանին ,որպեսզի նա « կտրվի ՌԴ-ից եւ իրականացնի համարձակ քայլեր»։
Օ՚Բրայենի այս դիրեկտիվներին ոչ Փաշինյանը,ոչ էլ որեւէ իշխանավոր հրապարակային չընդդիմացավ՝ ըստ էության ընդունելով իրենց իշխանության արեւմտյան վասալի կարգավիճակը։
Ինքնիշխանությունից ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսող Փաշինյանը ռիսկ չարեց կես բառ անգամ արտաբերել ՀՀ ինքնիշխան պետություն լինելու եւ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։
Բայց, ի տարբերություն Փաշինյանի,Վրաստանի իշխանությունները հայտարարեցին Արեւմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։
Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն մի քանի օր առաջ նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
Վրացական իշխանության նման վարքագիծը ստիպեց Արեւմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
Հավաքական Արեւմուտքը սկսեց անթաքույց ուղղորդել ՀՀ իշխանություններին եւ մենք ականատես եղանք իշխանական «փաղանգի»արեւմտամետ հայտարարությունների։
Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին ,որ պետք է դեմ լիներ ՌԴ-ի ,Իրանի եւ Չինաստանի շահերին։
Հարկ է նշել,որ նման հայտարարություններով ամերիկյան պաշտոնյան փաստում էր,որ վերջին 2,5 տրիների զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ու այդ թվում 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի անբաժանելի մաս,դա Վաշինգտոնի ծրագրված քաղաքականության մի մասն էր Հարավային Կովկասում։
Ակնհայտ է,որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով,Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր,քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Արեւմուտքի ձեռքերն ազատվում են «միջին միջանցք» ծրագիրն իրականացնելու համար։
Այդ ծրագրի խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին ՝Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։
Ուստի Արեւմուտքն ու Թուրքիան նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին գունավոր հեղափոխություն,իսկ 2020- 2023թթ. նաեւ նիկոլիզմի օժանդակությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
Անվիճելի է,որ Արեւմուտքին Հայաստանը պետք է միայն որպես գործիք Իրանի եւ ՌԴ-ի դեմ։
Եվ Իրանում սա շատ լավ հասկանում են։
Ու պատահական չէ,որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զգուշացրեց,որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարեւանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։
Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արեւմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։
Իրանը կտրականապես դեմ է այդ միջանցքին,շատ լավ հասկանալով ,որ միջանցքը սպասարկելու է Թուրքիաի ու Արեւմուտքի շահերը։
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Պատահական չէ,որ Իրանում այդ միջանցքն անվանում են ոչ թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Հայկական խաչմերուկ»,այլ՝ «Թուրանական միջանցք»։
Նման իրավիճակում հավանական է դառնում Մոսկվա -Թեհրան -Պեկին ռազմավարական ալյանսի ձեւավորումը,որտեղ իր շահեկան տեղը կարող է ունենալ նաեւ Հայաստանը։
Բայց միայն ազգային ,պետական ու արհեատավարժ փորձառու իշխանություն ու քաղաքական դերակատարներ ունենալուց հետո։