Ո՞վ և ինչո՞ւ է խոչընդոտներ ստեղծել ԲՐԻԿՍ-ի համաժողովի անցկացման համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Երևանում կայացել է «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը, ինչպես կազմակերպիչներն են նշում , ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:
Համաժողովի նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշում է, որ Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ «Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է. այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն»,- ասում է Ավետիսյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Ավետիսյանը միևնույն ժամանակ նշել է, թե ակնհայտ է, որ անգլոսաքսոնական աշխարհը պայքար է մղում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ, բայց դա չի թուլացնում կազմակերպությունը, հակառակը։
Ի դեպ, այս համաժողովը զերծ չի մնացել նաև քաղաքական որոշակի «ենթատեքստից»: Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում: Սակայն ինչինչ պատճառներով հրաժարվել են տրամադրել այդ դահլիճը: Հետո հայտարարվեց, որ համաժողովը կայանալու է Հայ-ռուսական պետական համալսարանի հարթակում: Սակայն, ի վերջո, այն կայացել է «Մոսկվայի տուն» կենտրոնի դահլիճում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր խոչընդոտները թելադրված են եղել իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով: Մեր տեղեկություններով, խանգարելու փորձերը սրանով չեն ավարտվել: Թե էլ ինչ խնդիրներ են եղել, փորձեցինք ճշտել Մհեր Ավետիսյանից, սակայն նա միայն նշեց, որ ինքն առանձին անդրադարձ է կատարելու համաժողովի հետ կապված բոլոր «այդ անհեթեթություններին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...