Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախությունից հետո Հայաստանի Հանրապետություն դարձավ. Արշակ Կարապետյան

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով ՀՀ ԿԳՄՍՆ հերթական հակառուսական քայլը։ «Մոսկվան հուսով է, որ Հայաստանի իշխանությունները մատների արանքով չեն նայի ընդհանուր անցյալը խեղաթյուրելու փորձերին և թույլ չեն տա, որ դպրոց մտնի պատմության 8-րդ դասարանի դասագրքը, որում խեղաթյուրվում են Հարավային Կովկասում 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները»,- նշել են Մոսկվայից՝ սադրիչ որակելով դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:

ԿԳՄՍՆ-ն հաստատել էր «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Նրա հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը: Նախարարությունը ոչ միայն չէր հանել դասագիրքը, այլև հաստատել էր նորը, որտեղ պատմության աղավաղումներն ավելի շատ են։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է։ «Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Ավելի վաղ այդ իրադարձությունը հայկական դասագրքերում գնահատվել էր որպես «հայկական պետականության վերականգնման ապագայի համար վիթխարի նշանակություն ունեցող»,– նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում նախօրեին նշել էր, որ, եթե ռուս ժողովուրդը չլիներ, ոչ միայն 3-րդ, այլև 1-ին և 2-րդ հանրապետությունները չէին լինի։ «Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախությունից հետո Հայաստանի Հանրապետություն դարձավ։ Մեզ ժամանակին ջնջել էին, և այսօր մենք կրկին կարող ենք բնաջնջվել։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ռուս ժողովրդի շնորհիվ մենք ունենք պետականություն»,- նշել էր Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ավելի վաղ նաև անդրադարձել էր ակադեմիական քաղաք կառուցելու Հայաստանի իշխանությունների վտանգավոր որոշմանը, նկատել, որ վաճառում են շենքերը, համալսարանների տարածքները։

Հիշեցնենք իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել, հայտնել, թե Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ «Գերմանական GMP ընկերությունն ինձ ուղարկել է ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Շատ ֆունդամենտալ գործ է արված»,- նշել էր նա։

Ըստ Արշակ Կարապետյանի, պետք է պահպանել Հայաստանի մայրաքաղաքում բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգը, որը պատմության ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը։ «Այն երկրին տվել է հարյուրավոր աշխարհահռչակ գիտնականներ և ինժեներներ։ Այս հարուստ ժառանգության ոչնչացումն իսկական հանցագործություն է մեր երեխաների և մեր ժողովրդի նկատմամբ»,- նկատել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։