Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Քաղաքականություն

Մոսկվայի զգուշացումից հետո ԿԳՄՍՆ-ն մտքափոխվե՞լ է

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։

ՀՀ ԿԳՄՍՆ–ից հայտնել են, թե դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն։ Խոսքը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի և երկու այլ պատմաբանների հեղինակած դասագրքի մասին է։

Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։

Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: ՌԴ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, նշել, թե ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։

«Հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքի հայտնվելը դպրոցներում, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման արատավոր փորձերի վրա»,- ասված է ուղերձում։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորներին»:  «Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման հարցում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին»։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»,-նշել էին ԱԳՆ-ից։

Ըստ երևույթին, ԿԳՄՍՆ-ն և նրա վերադաս Փաշինյանը շառից-փորձանքից հեռու որոշել են այս հարցում դեռ չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

Գոհար Սուրենյան