Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Պուտին (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի կարգավորումը հանդիպման թեմաներից մեկն է։
«Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ընդ որում ՝ վերջին տարիներին, մեզ այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտություն է թելադրում, Իհարկե այնքանով, որքանով շահագրգռված են կողմերը։ Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանազատման և սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների և տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինեինք դրա համար», - ասել Է Պուտին:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջան այցից հետո կկապվի Փաշինյանի հետ և կպատմի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը երկօրյա պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել