Զբոսաշրջային ոլորտի նվազումը շարունակվում է
Ամառը շուտով կավարտվի, իսկ զբոսաշրջության ոլորտը լուրջ հարված է ստացել զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով։ 2023 թվականը ռեկորդային է եղել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով։ Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում տեմպը զգալիորեն նվազել է։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 946 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 5 հազարի դիմաց։
Ամենամեծ անկումը գրանցվել է այս տարվա հուլիսին։ 2024 թ. հուլիս ամսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ, գրեթե 18 հազարով պակաս, քան նախորդ տարվա հուլիսին։ Ըստ մասնագետների, օգոստոսը ևս բացառություն չի լինելու։ Ու թեպետ 2024 թ. տվյալներն ամսական կտրվածքով գերազանցում են 2022 և նախորդ տարիների ցուցանիշներին, ոլորտի մասնագետները խնդիրներ են մատնանշում, որոնք ազդում են զբոսաշրջության մակարդակի վրա: Իրավիճակը չշտկելու դեպքում ավելի վատ հետևանքներ կլինեն։
Որոշակի նվազում է գրանցվել Ռուսաստանից, որը հիմնական սպառողն է Հայաստանի տուրիստական ծառայությունների։ Պատճառը, իհարկե, «Միր» քարտերը չսպասարկելու հայաստանյան բանկերի որոշումն է։ Զբոսաշրջային տարբեր ընկերություններ որպես նվազման տեմպի պատճառ նշում են նաև հյուրանոցների և ռեստորանների թանկ արժեքը։ Զբոսաշրջիկները նախընտրում են ավելի էժան և հարմար հարևան երկրները։ Արդյունքում, հյուրանոցներն ու ռեստորանները տուժում են, մասամբ նաև իրենց մեղքով։ Բարձր գներ սահմանելով՝ զբոսաշրջիկներ ներգրավելը բարդ է։
Նելլի Վարդանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել