«Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում տնտեսագետները գնալով ավելի հաճախ են ահազանգում, որ այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, համաձայն լինելով նման կարծիքի հետ, կարծում է, որ դրա համար մի քանի պատճառ կա:
«Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանը պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ, նվազագույնը, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմել:
Դրա համար նրանք առաջին հերթին փորձում են իմպերատիվ ակտերի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ Աուդիտորների պալատի նախագահի, մյուս պատճառն այն է, որ այս իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Եվ գործարարների հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն»,-ասում է Նաիրի Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...