Փաշինյանը սպառնացե՞լ է դեսպաններին
Դիլիջանում երեկ մեկնարկել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որի մեկնարկին երեկ ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ, այլ պաշտոնյաներ:
Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն առանց այլևայլությունների ակնարկել է, որ առաջիկայում լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, և ակնկալում է, որ տարբեր պետություններում ՀՀ դեսպաններն առանց քննարկելու կատարելու են իշխանությունների հանձնարարությունները։ Նա նաև նշել է, որ ցանկացած ոք, ով չի ուզում թաթախվել ապագա խաղերի մեջ, կարող է անմիջապես դիմում գրել և լքել դիվանագիտական ծառայությունը։ Ընդ որում, իշխանությունն ու ԱԳ նախարարը մեկ տասնյակից ավելի դեսպանների ցուցակ են կազմել, որոնց անվստահելի են համարում, մտադիր են այդ մարդկանց փոխարինել ավելի հավատարիմներով, մասնավորապես, ՔՊ անդամներով։
Դեսպանահավաքի մասնակիցների մոտ Փաշինյանի խոսքերից դառը նստվածք է մնացել, տպավորություն, որ իշխանությունները կատարելու են թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած քմահաճույք, միայն թե շարունակեն մնալ իշխանության ղեկին։ Չի բացառվում, որ առաջիկայում որոշ դիվանագետներ պաշտոնաթողության դիմումներ ներկայացնեն, քանի որ հրաշալի հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին է ցանկանում ներքաշել կեղտոտ խաղի մեջ, դարձնել իրեն հանցակից։
Սիրան Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել