Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության ողնաշարն է. պետք է պահպանել այն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուն է երկար տարիներ շարունակ։ Ընկերությունն ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը՝ փաստացի դառնալով ՀՀ տնտեսության լոկոմոտիվը:

Երկար տարիներ ԶՊՄԿ-ի դեմ տարբեր բնապահպանական կազմակերպությունների, կանխամտածված կամ ազդեցության տակ ընկած մարդկանց կողմից վարվող կեղծ արշավին 44-օրյա պատերազմից հետո միացել է նաև Ադրբեջանը, որը միջազգային ասպարեզում փորձում է վարկաբեկել կոմբինատը, ներկայացնել այն որպես բնապահպանական վտանգ ներկայացնող ձեռնարկություն։

Ադրբեջանի հաշվարկը հասկանալի է, թշնամի պետությունն ամեն գնով փորձելու է կասեցնել ՀՀ տնտեսության՝ թեկուզ փոքր զարգացումը, և այդ նպատակի համար ահռելի միջոցներ է ծախսելու, ընդհուպ, ըստ որոշ աղբյուրների, ազդելով ՀՀ հանրության վրա։

Այս իրավիճակում թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ բիզնեսը լուրջ անելիք ունեն։ Իհարկե, գրեթե բոլոր անկախ փորձագետները, ոլորտի մասնագետները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում բարձր մակարդակի վրա է, իսկ հասցված չնչին վնասները չեն կարող համադրելի լինել Հայաստանին տրված օգուտի հետ, բայց հարկավոր է այդ փաստերը պարբերաբար և մանրակրկիտ կերպով ներկայացնել հայ հանրությանը, նաև միջազգային կառույցներին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այդ իմաստով փոքր, բայց կարևոր քայլեր է անում, խրախուսում է ճանաչողական այցերն ընկերության տարածք։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է հանքի արտադրական և ոչ արտադրական տարածքներ տարբեր հետաքրքրված խմբերի այցելություները։ Այսպես՝ 2018 թ-ին կոմբինատն ունեցել է 126 այցելու, 2023 թ․-ին՝ 348, իսկ այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում՝ 1599 այցելու։ Այցելուների խմբերը ներառում են թե՛ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, թե՛ ուսանողների, դպրոցականների, մասնագիտական բուհերի դասախոսների և պրոֆեսորադասախոսական կազմի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Նման այցելությունները նպաստում են ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլև ոլորտի մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելուն, միֆերն իրականությունից տարանջատելուն և տնտեսության առաջատար կազմակերպության ամենօրյա գործունեությանը և մասնագետներին ծանոթանալուն։ Թվերն, ինքնին, չափազանց փոքր են, և հարկավոր է լուրջ աշխատանք տանել, ընդհուպ մամուլի, հանրային կարծիքի ձևավորողների հետ սերտ աշխատել՝ ներկայացնելու կատարված աշխատանքն ու դրա արդյունքները։ 

Աննա Բարսեղյան