Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Միջազգային

Ջնջե՞լ, թե՞ չջնջել Telegram-ը. ի՞նչ սպասել Դուրովի ձերբակալությունից

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում, ուր մասնավոր ինքնաթիռով ժամանել էր Ադրբեջանից: Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար, հայտնել է Փարիզի դատախազությունը։

Telegram-ի հիմնադրին հարցաքննում են անանուն անձի դեմ հետաքննության շրջանակներում՝ բազմաթիվ կիբեռհանցագործությունների կասկածների պատճառով:

Փորձագետները կապում են Դուրովի ձերբակալությունը քաղաքական որոշման հետ, թեև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է, ասելով, որ Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական որոշում չէ, այն կապված է դատական հետաքննության հետ։

Նաև շրջանառվում էր, թե Դուրովը Բաքվում անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր այս լուրերը:

Մի քանի օր է, ինչ Telegram-ի օգտատերերի շրջանում իրարանցում է, բուռն քննարկումներ են, մարդիկ ջնջում են իրենց հաղորդագրությունները, չատերը, անգամ օգտահաշիվները:  

Ի՞նչ սպասել Դուրովի ձերբակալությունից, արդյո՞ք իմաստ ունի ջնջել հաղորդագրությունները կամ դրանք ջնջելով մարդիկ ապահովության զգացում կարո՞ղ  են ունենալ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

«Telegram-ն արդեն վտանգներ ունի, և կապ չունի՝ Դուրովը ձերբակալված է, թե՝ ոչ։ Խնդիրը նրանում է, որ մարդիկ «օդից գիտեն», որ Telegram–ը շատ անվտանգ է, բայց տեղյակ չեն, որ լուրջ գաղտնագրում միանում է միայն այն դեպքում, երբ մարդիկ միացնում են գաղտնի չատերը, իսկ մնացած դեպքերում, հիմնականում գաղտնագրումը թույլ չի տալիս կողքից գաղտնալսել, օրինակ՝ հատուկ ծառայություններին»,– ասաց Մարտիրոսյանը։

Իհարկե, հատուկ ծառայությունները չեն կարող գաղտնալսել, բայց, ըստ Մարտիրոսյանի, Telegram–ը կարող է մուտք ունենալ չատերին։ Ձերբակալության հետևանքը կարող է լինել այն, որ ինչ–որ երկրներ ավելի հեշտ կկարողանան ստանալ Telegram–ի տվյալներ։

«Որքան էլ մարդիկ ջնջեն չատերը, նրանք ջնջնում են այդ սարքից, բայց ոչ Telegram–ի սերվերներից։ Իսկ գաղտնի չատերը, ինչքան գիտեմ՝ ոչ»,– ասաց մասնագետը։

Հիշեցնենք, Դուրովը մեղադրվում է ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, հանցակցության, խարդախության, փողերի լվացման, կոծկման, TG-ում մանկապիղծ բովանդակության համար։ Այս ամենը կարող է հանգեցնել մինչև 20 տարվա ազատազրկման։ Դուրովը դատարանի առջև կկանգնի որպես Ֆրանսիայի քաղաքացի։