Իշխանությունը չբացահայտեց «Հոկտեմբերի 27»-ը. կատարողներից մեկը մահացել է բանտում
2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստանում էր բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ Վեց տարի անց որևէ նորություն այդ մասով չկա։ Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:
Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 26-ին, կանչվել է շտապօգնություն, ժամը 19։35-ի սահմաններում անձնակազմն արձանագրել է Կնյազյանի մահը: Նախնական տվյալներով, Կնյազյանը մահացել է սրտի կաթվածից։
Ոճրագործությունն անմիջականորեն կատարած ութ անձանցից ողջ են միայն երեքը։ Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, Էդիկ Գրիգորյանը 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, Համլետ Ստեփանյանը մահացել է սրտի կաթվածից 2010 թ-ի մայիսին, Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի կայացումը էլեկտրահարվել է իր խցում։ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը: Ըստ տարածված տեղեկությունների, Կարեն Հունանյանը բանտում խելագարվել է։
Փաշինյանական իշխանությունն այդպես էլ որևէ ջանք չգործադրեց գործի բացահայտման ուղղությամբ, կասկածները շարունակում են պահպանվել ոճրագործությունից 26 տարի անց, իսկ կատարողների շաքերը գնալով նվազում են։ Թերևս, արդեն հույս էլ չկա, որ գործող իշխանությունների օրոք կտրվեն հարցերի պատասխանները։
Ալիսա Ոսկանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել