Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Ուկրաինայի հարցով բանակցությունների համար նախադրյալներ չկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ այս պահին նախադրյալների բացակայությունը «ավելի քան ակնհայտ է»։
Ավելի վաղ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, հայտարարել էր խաղաղ բնակչության վրա հարձակվող Կիևի հետ երկխոսության անհնարինության մասին։ Պուտինը նշել է, որ Ուկրաինան «անխտիր հարվածներ է հասցնում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
Միևնույն ժամանակ, օգոստոսի սկզբին մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհի համար, բայց ուկրաինական կողմից փոխադարձություն չի տեսնում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել