Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր

Ո՞վ աղետեց Արցախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երևի կարծում է, թե բացարձակապես բոլորը «հավի հիշողություն» ունեն կամ, առնվազն, զուրկ են բանականությունից, դատողունակությունից, չհաշված արդեն՝ տեսողությունը, լսողությունը, սեփական աչքով տեսածն ու սեփական ունկերով լսածը վերլուծելու կարողունակությունից: Հնարավոր է, որ նա իսկապես էլ նման ինքնամոլորության մեջ է: Հնարավոր է՝ բոլորին այդպիսինի տեղ է դրել: Վերջին հաշվով՝ նույն բանն են: Եթե այդպես չլիներ, իր վերջին ասուլիսում չէր փորձի Արցախն աղետի մատնելու պատասխանատվությունը ոչ միայն թոթափել իր վրայից, այլև բարդել այլոց վրա: Շեշտենք՝ հերթական անգամ: Իհարկե, հնարավոր է, որ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, իր անմիջական ներկայությամբ, որպես հավանության նշան , տմբտմբացնեն տեսանկարահանող սարքերի ներքո գտնվող գլուխները, թե՝ «հա, շե՛ֆ ջան, Արցախը դու չես հանձնել», բայց դրանից զատ կա նաև իրական... իրականություն: Փաշինյանը հայտարարել է, թե այդ ինքը չի լուծարել Լեռնային Ղարաբաղը:

Պարզ ասած՝ հստակ ակնարկում է Արցախի վերջին մի քանի օրը պաշտոնավարած նախագահ Շահրամանյանին, ով հայտնի ողբերգական դեպքերից հետո հայտարարել է ինչոր թղթի կտոր ստորագրելու մասին՝ «ԼՂՀ լուծարման» հետ կապված: Ընդ որում, այդ թղթի կտորը ոչ ոք չի էլ տեսել: Ի դեպ, ինչն է հատկանշական: Այդ, ինչպես ազգերի ու ժողովուրդների իրավունքների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ չնշանակող թուղթը (եթե նույնիսկ այն կա) ստորագրելու մասին հայտարարվել է ադրբեջանական ուղիղ սպառնալիքների, կոնկրետ՝ Արցախի բնակչությանը մեծից փոքր կոտորելու սպառնալիքի պայմաններում: Գործնականում նույն սպառնալիքներով, որոնց պայմաններում պատանդառվել են Արցախի նախկին ղեկավարներից շատերը: Բայց ամենից հատկանշականն այն է, որ այդ «փաստաթուղթը» շարունակաբար ու անդադար շահարկել, քարոզչական նկատառումներով շրջանառել, անվերջ դրա մասին ճամարտակել են գերազանցապես Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական մյուս մեծուփոքր «նիկոլները»:

Անհամեմատ ավելի շատ, քան նույնիսկ Ադրբեջանի մարդակեր ու հանցագործ իշխանությունները, որոնք հազիվ մի երկու անգամ հիշատակած լինեն դրա մասին: Կարելի է ենթադրել, որ Ալիևն էլ է հասկանում, որ դա ոչինչ չնշանակող թղթի կտոր է, իսկ Նիկոլ Փաշինյանին դա պետք է, որ պատասխանատվությունն իր վրայից գցի... Սակայն բուն իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տասնամյակներ շարունակ սևեռված է եղել Արցախը թշնամուն հանձնելու, ազատագրված տարածքները թշնամապատկան որակելու վրա, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նման պնդումներ պարունակող հայտարարություններով: Բնականաբար, փողոցի միջոցով զավթելով իշխանությունն ու գործնականում տապալելով սահմանադրական կարգը՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ձեռնամուխ է եղել տարիներով իր փայփայած երազանքն իրականացնելուն, այն է՝ Արցախը կործանելուն և թշնամու հոշոտմանը հանձնելուն: Բնութագրական է, որ երբ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո բազմաթիվ գիտակից մարդիկ զգուշացնում էին այդ ռեալ վտանգի մասին, Փաշինյանն իրեն բնորոշ պոպուլիզմով չքմեղանում էր, կոկորդ էր պատռում, թե՝ «ես սկի դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ...»:

Այնինչ, բոլորովին վերջերս անձամբ հենց ինքը հաստատեց, որ իրականում ինքը հենց այդ «գծի» մեջ է եղել: Նա հայտարարեց, թե իր սխալն այն է եղել, որ դեռ 2018-ին, երբ գալիս էր իշխանության, բացեիբաց չի հայտարարել, որ պետք է Արցախը նվիրել թշնամուն: Էհ, հայտարարեիր, ումի՞ց էիր քաշվում, ինչից էիր վախենո՞ւմ: Իսկ գուցե չէր հայտարարում, որովհետև այդ ժամանակ ծոծրակը կտեսներ, բայց երբեք վարչապետ չէր դառնա՞: Լավ, գանք Փաշինյանի վարչապետելուն: Նախքան 2020-ի աղետը «դասավորելը», Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իրենից կախված ամեն ինչ արել է Արցախի ազատամարտում դերակատարում ունեցած բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմական գործիչներին վարկաբեկելու, չեզոքացնելու, քրեական գործերի միջոցով հետապնդելու համար, ավելին՝ այդ պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հետևողականորեն ատելություն է սերմանվել, էլ ավելին՝ հանրային կարծիքի դաշտ է նետվել հերձվածողական թեզ, թե՝ «մեր «թավիշը» հազար անգամ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պայքարը: Եղե՞լ է: Այն էլ ինչպես է եղել:

Ավելին, Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, կանխամտածված կերպով փակուղի է տարել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մեծ հաշվով, դրվել է մի կողմ, ու դրան փոխարինել են «վերելակային» սիլիբիլիները: Հայտարարելով՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Շարունակե՞նք: Իր գործուղած հատուկ բանագնացի միջոցով երրորդ երկրում եղել է հանդիպում Ալիևի բանագնացի հետ, որը փոխանցել է ինչ-ինչ առաջարկներով ծրար: Դա էլ ամենը չէ. Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մեկ ուրիշն է Ստեփանակերտի կենտրոնում 2019-ի օգոստոսին կանգնել ու գոռացել, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Հույզեր կորզելու տպավորություն թողնող այդ բացականչությունն անելով՝ նա գործնականում լեգիտիմություն է ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ Արցախի վրա համատեղ ագրեսիա ծավալելու համար: Արդեն 2020-ին Փաշինյանը նպատակային կերպով ավելի է գրգռել նույն Թուրքիային ու Ադրբեջանին՝ «Տավուշի միջադեպի» վրա փիարվելով ու այն գրեթե Ձիրավի ճակատամարտ ներկայացնելով: Իսկ բուն 2020-ի պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում, որպես ՀՀ վարչապետ, կայացրել է ծայրահեղ սխալ ու անընկալելի որոշումներ: Շեշտենք՝ Արցախի ու Հայաստանի շահերի տեսանկյունից՝ սխալ: Միևնույն ժամանակ, Փաշինյանն է, որ արգելափակել է բոլոր այն հնարավոր գործիչներին, ովքեր կարող էին թեկուզ որևէ կերպ ազդել իրավիճակի վրա: Փաշինյանն է, որ 44 օր շարունակ, պետական պորպագանդայի ամբողջ մեքենան լծած, չհաշված իրեն սպասարկող այլ քարոզչական միջոցները, հայությանը հետևողականորեն պահել է մոլորության մեջ, թե՝ «հաղթում ենք»:

Ամենից էականը. 2021-ի հոկտեմբերին Պրահայում պայմանավորվել է Հայաստանի ու հայության երդվյալ թշնամիների հետ (Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումը՝ Շարլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ), որ հրաժարվում է Արցախից: Փաշինյանն է այն պաշտոնյան, որ հրապարակավ ուրացել է Արցախը, ելել ու պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով Փաշինյանը դարձել է Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանության անմիջական մեղսակիցը: Այդ հայտարարությունից հետո էր, որ Ադրբեջանը լիովին շրջափակեց Արցախը՝ վստահ, որ ՀՀ իշխանություն կոչվողը մատը մատին չի տալու, օգնության չի հասնելու: Ավելին, Ադրբեջանն առավել քան վստահ է եղել, որ շրջափակված Արցախի հայության վրա հարձակման և ֆիզիկական բնաջնջման դեպքում Հայաստանի կողմից որևէ օգնություն չի լինելու, որևէ ռազմական աջակցություն չի լինելու:

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որ հանգեցրել է Արցախի Հանրապետության կործանմանը: Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որ այսօր Սյունիքը թուրք-ադրբեջանական նշանառության տակ է, իսկ Տավուշն արդեն իսկ փաստացի կրծոտված: Ու այդքան աղետ, կորուստ, մահ, ավեր ու նորանոր սպառնալիքներ բերած անձը մեղադրանքներ է հնչեցնում այլոց հասցեին: Իհարկե, միայն Փաշինյանը չէ, որ պատասխանատու է: Բայց նա առաջին ու գլխավոր պատասխանատուն է: Իսկ նման բաները չեն ներվում երբեք, նույնիսկ հազարամյակների ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում