Արաբական և իրանական մամուլն անդրադարձել է ԲՐԻԿՍ-ի մասին Մհեր Ավետիսյանի ելույթին. Past.am
Past.am-ը գրում է
Երևանում օգոստոսի 8-ին կայացած «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովն իր վրա է հրավիրել միջազգային տարբեր ԶԼՄ-ների ուշադրությունը։
Արաբական, եգիպտական, սաուդյան և իրանական, այլ երկրների ԶԼՄ-ներ մանրամասն անդրադարձել են Երևանում կայացած առանցքային հավաքին, առանձին անդրադարձ կատարել «Իմ երկիր, Իմ Հայաստան» շարժման ղեկավար, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանի ելույթին։
Համաժողովի մասնակիցները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական և հումանիտար համագործակցությունից բացի, քննարկել էին «Հայաստանի բրենդները և դրանց արտահանման պոտենցիալը», անցկացրել վարպետության դասեր ներդրումների ներգրավման թեմայի վերաբերյալ։
Մհեր Ավետիսյանն իր խոսքում նշել էր, թե Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի հիմնադիրներից է, այս տարի կազմակերպությանը միացել է Իրանը, իսկ այդ երկու երկրների ներկայությունն արդեն պետք է շահագրգռություն առաջացնի Հայաստանի էլիտայում, որպեսզի ցանկություն ստեղծվի առաջիկայում դառնալու կազմակերպության անդամ։
Արաբական Al-Weam պարբերականը զրուցել է Մհեր Ավետիսյանի հետ։ Վերջինս էլ նշել է, թե ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունը և համաշխարհային տնտեսության մեջ նրա առաջիկա դերը նպաստել են քայլեր ձեռնարկել Հայաստանին մերձեցնելու այդ կազմակերպության հետ՝ հաշվի առնելով Երևանի ռազմական և տնտեսական հարևանությունը Մոսկվային, և դա են վկայում առկա թվերը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առետրաշրջանառությունն ամենամեծն է։ «Մենք համախմբել ենք հայտնի և կայացած տնտեսական փորձագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներից՝ բացատրելու, թե ինչ է այդ կազմակերպությունը, ինչ հնարավորություններ ունի, և ցույց տալու կազմակերպության կարողությունը՝ դառնալ լուրջ և մրցունակ համաշխարհային շուկայում»,- նշել է Մհեր Ավետիսյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել