«Սրբազան շարժման» մեջ իրար են գզո՞ւմ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է թեժ աշուն կազմակերպել իշխող վարչախմբի գլխին, բայց փոխարենը թեժ է շարժման շարքերում։ Սուրեն Պետրոսյան-Գառնիկ Դանիելյան «փոխհրաձգությունը» նոր դրսևորումներ է ստանում, կողմերն իրար բացահայտ մեղադրում են ստախոսության մեջ։
Պետրոսյանը Դանիելյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ, հերքել իր՝ շարժման մեջ ներդրված լինելու խոսակցությունները, նշել, որ մինչ շարժման սկսելը Ոսկեպարի բնակիչներն իրեն ասել են, որ Գալստանյանի՝ գյուղ գալուց հետո պետք է նրա հետևից փակել ճանապարհը, քանի որ գալու են դաշնակցականները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները։ «Ես խոսք տվեցի, որ չի լինի ընդդիմության հերթական պայքար, սակայն վերջում եղավ «Դիմադրություն-2» շարժում։ Ստացվում է, որ ես գյուղացիներին խաբեցի»,- ասել է Պետրոսյանը։
Գառնիկ Դանիելյանն էլ Սուրեն Պետրոսյանին մեղադրում է փաշինյանական նարատիվ գեներացնելու, «նախկինացավով» տառապելու մեջ։ «ՀՀ-ում բոլոր պրոբլեմները նրանում են, որ մարդկանց ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան իրենց կարողությունները»,- նշել է Դանիելյանը:
Գալստանյանն այս լեզվակռվում Դանիելյանի կողմից է, երեկ «վերջին անգամ զգուշացրել է» Սուրեն Պետրոսյանին, որ եթե վերջինս ասելիք ունի, թող գնա ու ասի։ «Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի, կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասել է Գալստանյանը։
Ամեն դեպքում, ով էլ որ ճիշտ լինի այս հարցում, ընդդիմադիր շարժման շուրջ նման դրսևորումները միայն բխում են գործող իշխանությունների շահերից։
Մերի Անանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել